Jump to content

Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/174

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վերհիշեշով, ավելացրեց խմբապետը.— «որովհետև նրա արքայական կամոքն է միայն, որ պիտի ազատագրվի երկիրը Նայիրի…»։ Այս խոսքերից հետո երաժշտությունը նվագեց «Բոժե ցարյա» — բոլորը գլխարկները հանեցին, իսկ խմբապետն ու ընկ. Վառոդյանը, որ արդեն մի քանի օր էր, ինչ կամավորական հագուստներ էր կրում — ձեռքերը, որպես զինվորականներ, տարան փափախներին։

«Կեցցե՛ թագավոր կայսրը»,— կարծես նոր գլխի ընկնելով, որ, աններելի թյուրիմացությամբ, մոռացել էր այդ կարևոր հանգամանքը հիշատակել իր ողջույնի խոսքում — բացագանշեց Մազութի Համոն գլխակը թափահարելով։ Եվ երբ երաժշտությունն ու «ուռան» դադարեց — հանդեսը վերջացավ։ Խմբապետը, Մազութի Համոն և ընկ. Վառոդյանը նստեցին առաջին, թիկնապահը, բժիշկը և Գեներալ Ալոշը — երկրորդ, իսկ Օսեփ Նարիմանովը և մյուսները մնացած կառքերում — զմայլված նայիրցիների երջանիկ հայացքների ուղեկցությամբ դիմեցին քաղաք։ Մի ժամ հետո, հայտնի խմբապետի երկրորդ օգնականի հրամանատարությամբ, քաղաք մտավ կամավորական խումբը, ուր ևս նա հանդիպեց ավելի քան բուռն, սրտալի ոգևորության։


Երեք օրից հետո նույն այդ տեղից դեպի ճակատ էին ճանապարհ դնում, նույն Մազութի Համոյի և ընկ. Վառոդյանի առաջնորդությամբ, այդ խմբի կամավորներին քաղաքի բնակիչները։ Այս անգամ ներկաների բազմությունը շատ ավելի ստվար էր, քան ընդունելության օրը, մի