Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/180

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

«Երկիր Նայիրի — Գեներալ Ալոշին»– տեսեք ո՞ւր կհասնի։ —Կարծո՞ւմ եք մէրնկարագրած քաղա՞քը։ Սխալվում եք։ Ուրեմն ճանապարհի՞ն կմնա։— Երևակայեցեք, որ ոչ։ Եվ այստեղ է ահա հարցի ամբողջ գաղտնիքը, սիրելի ընթերցող։ Ձեր այդպես հասցեագրած նամակը կգա և կընկնի ուղիղ — ի՞նչ եք կարծում կընկնի Կա՞րս,Երևա՞ն, Դիարբեքի՞ր, Շապին Գարահիսա՞ր… Իհարկե ոչ։

Այդ նամակը կգա ու կընկնի ողիղ մեր ամենածանոթ Համո Համբարձումովիչ Ասատուրովի — Մազութի Համոյի... ուղեղը... Ահա՛ և ամբողջը։ Եվ ահա' թե ինչու, վեպի շարունակությանն անցնելով, մենք պետք է դիմենք հնում մանավանդ շատ ընդունված գրական մի պրիոմի, որից այնքան խուսափում են արդի հեղինակները։ Ռենտ¬գենյան ճաոագայթի նման մենք պիտի ձգտենք Թափանցել սույն այս վեպի կենտրոնական անձնավորությանը ուղեղները,— առաջին հերթին, իհարկե, Համո Համբարձում Ասատուրովի — Մազււլթի Համոյի ուղեղը։ Այո'։— Ամենից առաջ Մազոլթի Համոյի, որովհետև նա էր (ուղեղը և ոչ թե Մազութի Համոն), որ, տարիներ շարունակ բոլոր համանման ուղեղների կատարյալ կաաարելատիպը լինելով' որպես առասպելական այն ցուլը, կրում էր իր ուղեղե եղջյուրների վրա... երկիրը Նայիրի:Նրան, այո'—Համո Համբարձումովիչ Ասատուրովի— Մազութի Համոյի ուղեղին մենք պիտի դիմենք, եթե ուզում ենք իսկական աղբյու¬ րից հանել մեր այնքան ցանկար յալ ջուրը,— եթե ուզում ենք իսկական ակունքից խմել կենարար հեղուկը մեր հավաքական, կամ իրաճ Մազութի