Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/188

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

երկրայինը, դեպի գոյացման hեռուներն էր ձգտում, դեպի սանմանի այն կողմը— երկիրը Նայիրի։ Մտածում էր «Ո՞րն է Նայիրին» — ոլ շինվում էր ուղեղում, ելնում էր դարերի մշուշից, հառնում էր Համո Համբարձումովիչի ուղեղից, որ նորից իրականանա- ո՞ւր, որտե՞ղ սակայն— ո՞ր ափերում... Կանգնում էին. դարերի մշուշից, զառանցանքից ելած, շինվում էին Մազութի Համոյի ուղեղում— քաղաքներ ու ոստաններ. ելնում էին՝ Վանը, Բիթլիսը, Մուշը, էրզրումը, Սվազը, Դիարբեքիրը— վեց վիլայեթ: Նայիրին էր. հին ու հազարամյա, հառնում էր, կյանք էր առնում, շինվում էր Համո Համբարձումովիչի ուղեղում՝ դեպի գալիքի զառանցանքն էր ձգվում։ Մի հանգամանք սակայն ստեղծագործական այդ նվիրական ժամին մնում էր անորոշ. մնում էր, ավելի լավ է ասել, անուշադիր.— Համո Համբարձումովիչի ուղեղի տեսողության դաշտից կարծես դուրս էր մնում, կարծես թյուրիմացաբար հաշվի չէր առնվում— մի խոշորագույն հանգամանք— եթե միայն «հանգամանք» կարելի լինի համարել մեր նկարագրած քաղաքը, որում ապրում էր նենց ինքը, Մագութի Համոն: Նման էր, եթե անպատվաբեր չէ այսպիսի համեմատությունը,— Նասր-էդդին հոճայի հայտնի առակին. Մոլլա-Նասր-էդդինի նման Համո Համբարձումովիչը մոռացել էր, կամ մոռանում էր հաշվել... իրեն, կամ— իր նստած երկարականջ քեռուն, այսինքն— նայիրյան այդ քաղաքը... Հասկանո՞ւմ եք՝ կյանքի ու մահու այդ ճակատագրական ժամին Համո Համբարձումովիչի տիեզերապարփակ ուղեղը կարծես մոռացել էր ամենաէականը— մոռացել էր այն, ինչ, ինչպես