Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/197

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

չեմ, էլ չեմ կարող հանդուրժել դրանց այդ լկտի վերաբերմունքը» — գոռում էր, փրփուրը բերանին, Մազութի Համոն,— և ապա դնում էր գավառապետի բնակարանը, ուր հանգստանում էր մի քիչ, հանգստացնում էր ջղերը Ագրիպինա Վլադիսլավովնայի, իր անգին կողակից Անգինա Բարսեղովնայի, քաղաքի պարետի (բարձրահասակ սպայի) և իր անզուգական դստեր Սևաչյա Պրիմադոննայի հետ՝ «դուռաչկի» խաղալով։

Չէր վհատում. —կենտրոնաուղեղասարդի ուղեղատատանումներին ենթակա ու հլու՝ օրերի լրացմանն ու արյան հատուցմանն էր սպասում ՀամոՀամբարձումովիչի ուղեղը. սպասում էր, որ համաշխարհային պատերազմր վերջանա և հաշտության սեղանին նստեն ազգերն ու ժողովուրդները գիտեր, համոզված էր նա, որ այն ժամանակ արդեն կիրականանա երազյալը, կկատարվի անխուսափելին կթռչի, անգոյության գիրկը կգլորվի Հավիտենական Հիվանդը, և նրա դիակի վրա, նրա՜ նեխած մարմնի քայքայումից ելնելով կկանգնիp. պայծառ ու երկրային — երկիրը Նայիրի։ Այսպես էր մտածում, այսպես էր հավատացած Համո Համբարձումովիչր, բայց անցավ 1916-ը, եկավ 1917-ը և, երևակայո՞ւմ եք, պատահեց անսպասելին, կատարվեց — անսպասելի, կատարվեց—հանկարծ… Այդ անսպասելին, Համո Համբարձումովիչի — Մազութի Համոյի համար այդ հանկարծակի պատահածը, որ շարժեց տեղից, շփոթ ու իրարանցում մտցրեց ոչ միայն Համո Համբարձումովիչի, այլև ամբողջ «Ընկերության» կենտրոնաուղեղում — Ռուսական Հեղափոխությունն էր,