Արդեն մութն էր, երեկոյան ժամն արդեն 10֊ը կլիներ, երբ Համո Համրարձումովիչы մտավ գավառապետի բնակարանը։ Մարտի 2-ն էր. 1917 թվի մարտի 2-ը։
Թե ինչ էր խոսվել այդ երեկո գառապետի բնակարանում — Աստված ինքը գիտե, բայց մի քանի օր անց պ. Մարուքեն ասում էր, որ այդ երեկո գավառապետի մոտ են եղել, բացի Համո Համբարձումովիչից, նաև բժիշկը, Օսեփ Նարիմանովը, Գեներալ Ալոշը և դպրոցի տեսուչը — Արամ Անտոնիչը։ Բայց մենք այդ առթիվ ստույգ տեղեկություններ չունենալով՝ հարցը թողնում ենք բաց. հարցի տեղ թողնում ենք — բաց տարածություն. թող լցնի, ում երևակայությունն ինչով որ կամենա, այդ բաց տարածությունը։ Մենք ենթադրություններ չենք ուզում անել։ Եվ, վերջ ի վերջո, ի՞նչ նշանակություն ունի, թե ո՞վ է ներկա եղել այդ երեկո գավառապետի և Համո Համբարձումովիչի զրույցին.— էականն այդ չէ, ընթերցո՛ղ, այլ այն, թե ո՞ւր են գնացել այդ երեկո, գավառապետի բնակարանից ելնելով, Համո Համբարձումովիչը և բժիշկը.— ահա՛ հարցը։— Եվ այս հարցի շուրջն
էր ահա, որ մի քանի օր անց քաղաքում պտտվել սկսեցին զանազան հետաքրքիր զրույցներ. հետաքրքիր թեկուզ այն պատճառով, որ այդ զրույցները կապված էին — երևակայո՞ւմ եք — «մութ տեղի» հետ, այսինքն Հինգհարկանի Շենքի ներքևի հարկի ամենածայրը, անկյունում գտնվող այն փոքրիկ սենյակի, որ ընկ. Վառոդյանի կռնակի վրա — ինչպես հիշում է ընթերցողը վեպիս առաջին մասից — թողել էր… հետաքրքիր հետքեր։ Խո-