Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/212

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ու շրջանի միլիցիապետ ու առաջին գործը, որով միլիցիայում զբաղվեց ընկ. Վառոդյանը, երևակայոմ եք Կարո Դարայանի կորած դիակի որոնումն էր. ասում ենք դիակի, որովհետև ընկ. Վառոդյանի այդ նոր պաշտոնին անցնելուց ընդամենը երկու ог առաջ հանկարծ լուր տարածվեց քաղաքում, որ Կարո Դարայանը (որ մինչ այդ ընտրված էր շրջանի զորքերի կոմիսար)— անհայտ չարագործների ձեռով սպանված է գիշերվա ժամը 4-ին, իսկ թե ինչո՞ւ անպայման «4֊ին» — անհայտ էր, ոչ֊ոք չգիտեր, բայց համառ կերպով ասվում էր, որ դեպքը պատահել է գիշերը` ճիշտ այդ ժամին։— Գետափին, սառույցի վրա (գետն այդպես ուշ էր հալչում նայիրյան այդ քաղաքում) միլիցիան գտել էր արյան կարմիր֊կարմիր, քստմնելի հետքեր... Բայց մենք առաջ անցանք ու չասացինք այն հայտնի, այսինքն գաղտնի ցուցակների մասին այն ամենը, ինչ որ հայտնի է մեզ։ Մութ, մութ, խորհրդավոր պատմություն էր այդ պատմությունը, ընթերցո՛ղ, — և մենք չենք կարող չհիշատակել այստեղ այդ պատմության առթիվ այն ամենը, ինչ որ լսել ենք ու գիտենք, ինչ որ հայտնի է մեզ։

Ինչպես ասել ենք վերևում` այդ պատմությունը, այսինքն հայտնի (գաղտնի) ցուցակից չորս թերթ կորչելու պատմությունը, մեզ համար միանգամայն անհասկանալի պատճառով մարդիկ կապում էին այն հարցի հետ, թե գավառապետի տնից ելնելով` ո՞ւր էին գնացել Համո Համբարձումովիչը և բժիշկը մարտի 2-ի գիշերը. ահա հարց, որ մի շաբաթ ամբողջ զանազան փսփսուկների նյութ