Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/214

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

առնել նրա, Համո Համբարձումովիչ Ասատուրովի, Տեղական Կոմիտեի նախագահի հեղափոխական կուսությունը:— Բայց— երևակայում եք— կայծակը չճայթեց, շանթը չշողաց, ոչ էլ ամպրոպը որոտաց, այլ, պատկերավոր ասած` խաղաղարար անձրև, երկնային զովություն հորդեց նայիրյան Արամազդի աչքերից, հորդեց դառնաթախիծ արցունք... Ալեհեր գլուխը պրեզիդիումի սեղանին դրած (Համո Համբարձումովիչը պրեզիդիումի անդամ էր այդ ժողովում)— դառնաթախիծ թախծեց, դառնացած լաց եղավ Մազութի Համոն— և ամբողջ դահլիճը, ուր ներկա էին բավականին թվով զինվորներ ու մի քանի վակզալի բաշիբուզուկներ, ուր ներկա էր նաև,— օ, խայտառակություն, — պ. Մարուքեն,— այո՛, ամբողջ դալիճը քար կտրած, ահասարսուռ նայում էր Մազութի Համոյի հեկեկանքից ցնցվող, ալեհեր գլխին... (— Փա՜ստ, փա՜ստ» — վեր ցատկելով տեղից` դառնաձայն բացագանչեց հեկեկանքի միջից Մազութի Համոն։ Բայց փաստ չկար. կար— մթին կասկածանք. միակ փաստանման բանը— Կարո Դարայանի ձեռքին գտնվող հայտնի, այսինքն գաղտնի ցուցակն էր, որի չորս թերթերը, ինչպես արդեն դիտենք, — պոկված էին ինչ-որ անհայտ ձեոքով:— Իսկ կարելի՞ է արդյոք այդ չեղյալ թերթերի վրա հիմնվելով` խայտառակության սյանը գամել, կասկածի տակ առնել մի պատկառելի նայիրցու, մի ալեհեր հեղափոխականի հեղափոխական կուսությունը:— «Փա՜ստ» — դառնաթախիծ բացագանչում էր արցունքից խեղդվող ձայնով Համո Համբարձումովիչը, ու պատերի լռությունն էր միայն և դեմքերի զարմանքն ու