Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/216

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հեռացավ... պ. Մարուքեն: Ընկ. Վառոդյանը կասկած էր հայտնում, որ, ամենայն հավանականությամբ, Կարո Դարայանի սպանության հետ որոշ առնչություն պիտի որ ունենար պ. Մարուքեի անհետանալը. բայց այդ կասկածը կասկած էլ մնում էր և չէր կարող փարատվել, քանի դեռ չէր գտնված պ. Մարուքեն։ Եսկ թե ո՞ւր էր գտնվում պ. Մարուքեն— միայն իրան էր հայտնի և մեկ էլ ծխականի վարժուհի, մեզ վեպիս առաջին մասից արդեն բավականին ծանոթ, օր. Սաթոյին, որ արդեն մի շաբաթից ավելի էր, ինչ երեկոյան դասընթացներ էր կազմակերպել կայարանի մոտ գտնվող ինչ-որ կասկածելի մի տեղում, ուր նա ինչ-որ բաներ էր (պարապում վակզալի բաշիբուզուկների, այսինքն կայարանի բանվորների հետ` օրական մի ժամ պարբերաբար, տոն օրերին— երկու, անգամ երեք Ժամ։ Բայց այդ մասին, իհարկե, ոչ ոք չգիտեր, չգիտեր անգամ ինքը` ընկ. Վառոդյանը։ Եվ այժմ էլ քաղաքում այդ օր. Սաթոն էր ահա, որ բռնել էր պ. Մարուքեի տեղը` զանազան լուրեր, զպարտություններ և մութ կասկածանքներ տարածելու գործում։ Բայց օր. Սաթոյի և պ. Մարուքեի մեջ կար մի խոշոր տարբերություն. նախ` օր. Սաթոն կին էր, իսկ պ. Մարուքեն— տղամարդ (ամենաէական տարբերությունը)— և ապա— որ ավելի կարևոր է գուցե, քան առաջին հանգամանքը,— այս հարցում մեր կարծիքը տարբերվում է Հաջի Օնիկ էֆենդու կարծիքից,— օր. Սաթոն ավելի էր զգույշ ու խորամանկ, քան պ. Մարուքեն։ Փա՞ստ. թեկուզ հենց այն, որ, չնայած օր. Սաթոյի տարածած մի շարք բավականին մութ ու պատասխանած տու լուրերին— ոչ ոք չէր իմանում այդ լուրերի