Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/225

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կան Կոմիտեի անդամը, ներկայումս «շրջանի կոմիսար» բժիշկ Սերգե. Կասպարիչը… Իսկ դո՞ւք,— դիմելով իրան՝ Համո Համբարձումովիչին՝ ասում էր ապա գավառապետը, այսինքն՝ միֆական այդ նամակը, — դուք չէի՞ք միթե, հարգելի Համո Համբարձումովիչ, որ իմ ստորադաս պաշտոնյա, շրջանի նաչալնիկ Շմերլինգի միջոցով ձեր «Լույսի» պահեստներից աբոզներով նավթ էիք ուղարկում մեր և մանավանդ ձեր դարավոր ոսոխին, անօրեններին, և ոսկիներ դիզում մեր ու ձեր եղբայրների թափած ծով արյան գնով… Դո՛ք էիք, հարգելի Համո Համըարձումովիչ, դո՞ւք,—և իզուր եք դուք այսօր բանտ քշում ինձ, ծերուկիս, մոռանալով այն աղուհացը, որ տարիներ շարունակ վայելել եք իմ լիառատ սեղանից…»: Այսպիսի ահա չլսված ամբաստանություններ կային իրա—Համո Համբարձումովիչի և բժիշկ Սերգե Կասպարիշի հասցեին այդ միֆական նամակում, և մենք չենք կասկածում, որ այդ միֆական նամակը հետևանք չէր օր․ Սաթոյի փչացած ուղեղի։ Այո', ես չեմ էլ կասկածում, որ այդ միֆական նամակը կարող էր այլ աղբյուր ունենալ, քան օր․Սաթոյի փշացած ուղեղը, որ ի բնե փչացած լինելուց բացի տարի- ներ շարունակ կրել էր իր վրա մի ավելի ևս փշա¬ ցած, ավելի քան շնական ուղեղի — պ․ Մարուքեի ուղեղի— ազդեցությունը։ Ինչևէ, ընթերցող. Մութու խորհրդավոր պատմություններ էին դրանք, որ մինչև վերջ էլ ինձ, հեղինակիս համար այնպես էլ մութ մնացին ու մնացին խորհրդավոր։ Հիմա էլ, երբ այստեղ նկարագրած դեպքերից անցել են արդեն