Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/231

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տենականը՝ արդեն մարմնավորվել սկսող երկիր Նայիրին...

Շատ ջրեր էին հոսել նայիրյան այդ քաղաքի և ընդհանրապես Նայիրիի ու աշխարհի վրայով այդ մի տարվա ընթացքում, երբ ես բացակայում էի քաղաքից ու նայիրիից, և ամենանշանավորն ու կարևորն այն էր, որ այդ ջրերի հետ մեկտեղ հոսել էին նաև բանակները Նայիրիից ու այդ քաղաքից, և Նայիրին ու քաղաքը մնացել էին Մազութի Համոյին ու նայիրցիներին. երազյալը, կարծես, երկրային էր դարձել. Մազութի Համոյի ուղեղից սահելով մարմնավորվել էր կարծես երկիրը Նայիրի։ Հավաքել էր «Ընկերաթյունը» և գրավված վայրերն էր ուղարկել բազում ու անհամար նայիրյան ռազմիկներ. դարերի մուժից, մշուշից ելնելով՝ հառնել էր, վերջապես, նայիրյան կարծր ոգին, գրավել էր շեներ ու քաղաքներ. բռնել էր բերդը: Անթիվ տարիներից, դարերից հետո վերստին նայիրյան դարձած Առաքելոց եկեղեցում նայիրյան հնամյա բարբառով աստվածահաճո պատարագ էր անում արդեն տեր Հուսիկ քահանան — Խաչագողը, որ բերդի ամենաբարձր աշտարակի վրա եռագույն դրոշ պարզած՝ Բերդի հրամանատարն էր արդեն ընկ. Վաոոդյանը: Քաղաքի ու շրջանի, արդեն ամբողջովին նայիրյան դարձած, դպրոցների վարիչ էր Արամ Անտոնիչը դպրոցի (այսինքն ռեալականի) տեսուչը. իսկ Գեներալ Ալոշը, Հաջի Օնիկ էֆենդի Մանուկոֆը, կոշկակար Սիմոնը — Կլուբի մեյմունը, մանրավաճառ Կոլոպոտյանը և շատ ու շատ ուրիշ պատկառելի նայիրցիներ դարձել էին Քաղաքային