Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/239

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

«Նայիրցինե՛ր» դիմումով. կարճ ու ազդու։ Այո՛, կարճ ու ազդու էր այդ դիմումը, ինչպես կարճ ու ազդու էր այդ դիմումի, այսինքն՝ հրամանի, ներքևի ստորագրությունը, —բայց հասկացողի համար մի ամբողջ, այո՛, մի ամբողջ տիեզերք կար այդ մի հատիկ բառում, և այս բանը հասկանում էին ոչ թե ընտրյալները միայն, ոչ թե բացառությունները, այլև ամենքը, բառացի ամենքը,— առանց բացառության։ Ավելին՝ ոչ միայն հասկանում էին, այլև մտնում Լին մեջը, այդ մի հատիկ բառի մեջ — ամենքը. սա՛ էր ահա զարմանալին։ Այո, այդ մի հատիկ բառի մեջ էին մտնում թե Համո Համբաղձումովիչը — Մազութի Համոն ինքը, թե ընկ. Վառոդյանը, թե Սերգե Կասպարիչը — բժիշկը, թե Օսեփ Նարիմանովը, թե Հաջի Մանուկոֆ էֆենդին, թե մանրավաճառ Կոլոպոտյանը, թե Մեռելի Ենոքը ու Քոռ Արութը և անգամ վակշալի ըաշիբորուկներն ու դեզերտիրները, այսպիսի ահա տիեզերական տարողություն ուներ այդ դիմումը, այդ մի հատիկ բառը, որով սկսվում էր հրամանը:— «Նայիրցինե՛ր»— ասված էր այդ հրամանում, «Hannipal ad portas!...»:—Հենց այսպես էլ տպված էր՝ ինգլիզի լեզվով, ինչպես կարծում էին սարսափած քաղաքացիները, և թերևս սա էր պատճառներից մեկը, բացի վերոհիշյալ դիմում —մի հատիկ բառից, որ աչդ հրամանը բոլոր նայիրցիների վրա թողեց մի զարհուրելի, համարյա միստիկական տպավորություն. «—Թշնամին մոտենում է մեր դարբասներին» — ասվում էր ապա այդ հրամանում, — «և ամեն մի նայիրի պետք է պարզ հաշիվ տա իրեն, թե ի՞նչ է նշանակում այդ...»: —«Նայիրցինե՛ր»— կրկնված էր ապա