Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/248

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Վառոդյանի արտակարգ փափախավորները քանիցս փորձեցին մտրակային լեզվի փոխել ընկ. Վառոդյանի հրամանների նայիրյան քաղցր լեզուն։ Չօգնեց ոչինչ չօգնեց, դրանք մնացին քաղաքում, անբան անասունների նման թափված մնացին նայիրյան չքնաղ այդ քաղաքի ոչ այնքան էլ չքնաղ փողոցներում ու լցրին այդ ոչ այնքան էլ չքնաղ փողոցներն իրենց ահռելի գարշահոտությամբ։— Երևակայո՞ւմ եք՝ հենց այդտեղ նայիրյան չքնաղ այդ քաղաքի ոչ այնքան էլ չքնաղ փողոցներում՝ էլ նրանք ուտում էին ոլ քնում և կատարում իրենց բոլոր բնական առաքումները:Բայց ընկ. Վառոդյանին ջղայնացնողը գերազանցապես այն էր, որ դեզերտիրների կատարյալ բույներ էին դարձել փողոցներում, բակերում ու այգիներում թափված մարդկային այդ գարշահոտ կույտերը, ռազմաճակատից փախչում էին ռազմիկները և պահվում դրանց մեջ, դրանց սայլերի արանքում, վերմակների տակերը և նույնիսկ իրենց կանանց ու մայրերի փեշերում* Եվ ընկ. Վառոդյանի արտակարգ փափախավորները, իրենց ամոթխածությունը մի կերպ զսպելով՝ շատ անգամ ստիպված էին լինում դեզերտիրներ որոնել*** շրջանից փախած այդ կանանց փեշերում:Բայց այս բոլորը դեռ էլի ոչինչ, մի կերպ կարող էր հարթվել, սակայն քաղաքի մեծագույն դժբախտությունն այն եղավ, որ մի գեղեցիկ օր էլ ընկ. Վառոդյանը և Սերգե Կասպարիչը նկատեցին, որ քաղաքում փակվել են համարյա բոլոր խանութները: Ընկ. Վառոդյանը և Սերգե Կասպարիչը, որ Մազութի Համոյի գնալուց հետո նրա տեղակալն էր Տեղական Կոմիտեում և Քաղաքային