Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/249

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Խորհրդում, շուտափույթ կերպով մի հրաման արձակեցին, որ խանութները բացվեն. բայց, ավաղ, խանութները չբացվեցին, իսկ ժողովուրդը մթերք էր ուզում— չայ, սապոն, նավթ, լուցկի և էլի հազար ու մի նման զահրումար: Տեսնելով, որ անելանելի է դրությունը, Քաղաքային խորհրդում մի ինչ-որ վերի թաղեցի հարց բարձրացրեց, որպեսզի խանութներից մի քանիսը ջարդեն, և Քաղաքային Խորհուրդը ինքը վաճառել սկսի այդ խանութների ապրանքները։ Ինչպես և կարելի էր սպասել, առաջարկն ընդունվեց միաձայն: Բայց ցավալին այն է, որ երբ ջարդեցին խանութները— դուրս եկավ այսինքն ոչինչ էլ դուրս չեկավ խանութներից — խանութները դատարկ էին, ինչպես Քոռ Արութի ձախ աչքը... Հարց՝ ո՞ւր էին այդ խանութների ապրանքները։ Պատասխան' չկային — և ուրիշ ոչինչ։ Եվ այն էլ ոչ միայն ապրանքները չկային, այլև իրենք—ապրանքների տերերը, զարմանալի հրաշքով վերացել էին նրանք նայիրյան այդ քաղաքից, չնայած կայարանում կանգնած արտակարգ փափախավորներին: Գուցե ռազմաճակա՞տ էին գնացել նրանք, կարող է հարցնել ընթերցողը.բայց մենք ստույգ տեղեկություններ ունենք, որ նրանք այնտեղ չէին։ Եվ սա էլ, այս ամենն էլ դեռ հեչ, եթե չլիներ քաղաքը և ռազմաճակատը քայքայող ամենամեծ չարիքը, որի մասին քանիցս թեթևակի հիշատակեցինք,— դեզերտիրությունը: Ամեն առավոտ տներից ու փողոցներում թափված մարդակույտերից, սայլերի արանքից և նույնիսկ կանանց փեշերի տակից հազարներով հանում էին ու ռազմաճակատ ուղարկում դեզերտիրների հարյուրավոր խմբեր,— բայց գիշերը, մութն ընկնելուն