Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/250

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

պես, նրանք կրկին փախչում ու քաղաք էին վերադառնում բազմաթիվ խմբերով, և հաջորդ առավոտ ընկ. Վառոդյանի արտակարգ փափախավորների կողմից էլի ճակատ լում, որ մութն ընկնելուն պես նորից վերադառնան քաղաք: Չարիք էր, անասելի չարիք, նայիրյան խայտառակություն: Ի՜նչ միջոցներ ասես, որ ձեռք չէին առնում անասելի այդ չարիքի առաջն առնելու համար Զինվորական Գերագույն Ատյանի նախագահ բժիշկ Սերգե Կասպարիչը և Բերդի հրամանատար ընկ. Վառոդյանը. սրանց հրամանով՝ ծեծի, հրապարակային ամբաստանության, թքի ու մրի էին ենթարկվում այդ նայիրադավաճան լրբերը, բայց չէր օգնում ոչինչ, դրությունը նույնն էր մնում նորից փախչում էին ռազմաճակատից, ինչպես սարսափած ոչխարներ, և ընկ. Վառոդյանի արտակարգ փափախավորների կողմից նորից ճակատ էին քշվում թքելով ու մրելով: Պարզ է, որ այսպես չէր կարող շարունակվել. հարկավոր էր գերագույն միջոցի դիմել, բայց այդ գերագույն միջոցին դիմելուց առաջ հարկավոր էր գտնել չարիքի արմատը: Եվ չարիքի արմատը գտնվեց, և այդ չարիքի արմատը գտնողը, այսինքն ոչ թե գտնողը, այլ այդ արմատի վրա առաջին անգամ մատ դնողը էլի՛ ինքն էր, նույն ինքը՝ հանճարեղագույն Մազութի Համոն, որ համապատասխան բովանդակությամբ գրություն էր ուղարկել ռազմաճակատից։ Այո, նա՛ էր էլի, էլի նույն հանճարեղագույն Մազութի Համոն, որ իր վճռական մատը վերջապես կարողացավ դնել չարիքի իսկական արմատի վրա. ասում ենք կարողացավ «մատը դնել», որովհետև այնքան էլ, վերջ ի վերջո,