Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/282

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

իմ լսողությանը՝ թողեց ինձ վրա մի այնպիսի տպավորություն, ինչպիսի տպավորություն կարող է թողնել, ինչպես ենթադրվում է ընդհանրապես, անջուր անապատն ընկած բեդվինի վրա կանաչ օազիսը։ Բաց պատուհանի միջից ես տեսա դիմացը մի շարք լուսավոր պատուհաններ և այդ պատուհաններից իմ ականջին հասան երգի, մանդոլինի, սրինգի, քամանչի և բարձր խոսակցության ու ծիծաղի ձայներ։ Այդ բոլոր ձայների միջից ամենից հմայիչն էր սակայն քամանչի կրծքային, թավ ձայնը, որ քսվում էր սրտիս, ինչպես վիոլոնի քաղցրաթախիծ նվագ։ Քամանչի ձայնը գալիս Էր հենց դիմացի պատուհանից, առաջին հարկից,— իսկ մյուս ձայները— երկրորդ հարկից։ Ինձ բավականին տարօրինակ և անհասկանալի թվաց այն, որ վերի հարկի պատուհաններից մի քանիսում լույսը կրկնակի վառ էր, քան մյուս պատուհաններինը։ Ինչո՞վ բացատրել այդ։ Եվ ապա՝ ինձ բավականին շփոթեցրեց և մի այլ հանգամանք.— երգի, մանդոլինի և սրինգի ձայները գալիս էին ոչ թե անմիջապես վերի պատուհաններից, այլ խորքից. պարզ էր, որ նվագում ու երգում էին ոչ թե հենց այդ պատուհաններն ունեցող կամերաներում, այլ ավելի դենը, ներսում։ Այնինչ միանգամայն որոշ էր, որ քամանչա նվագում են ներքևի հարկի հենց այն կամերայում, որին պատկանում է դիմացի պատուհանը։ Ես դեռ այս մտքերով էի զբաղված, երբ վերևում հանկարծ նվագն ու երգը դադարեց— և իմ ականջին հասավ... մի բուռն ծափահարություն... Միանգամայն պարզ էր, որ ծափահարում է ոչ թե մի կամերայի բնակչություն— ասենք մի 15 — 20 մարդ, այլ շատ ավելի հոծ, բազմամարդ հասարակություն։ Այս բոլորն