Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/296

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տարածություն։ Այդտեղ շրջում էր զինվորական պահակը՝ հրացանը ձեռին։

Պատերից անդին, հեռուն Երևանի գորշ բլուրներն էին, որոնք երեկոները դառնում էին կարմիր-պղնձագույն... Դրանք ինձ հիշեցրին լայն ու ազատ աշխարհը, և ես ինձ զգացի որբ ու աշխարհից կտրված։

Նայեցի շուրջս։ Կորպուսի պատերի տակ ու դեմը, երկաթալարերից քիչ այս կողմը՝ խումբ-խումբ նստոտած էին զանազան կալանավորներ։ Ուրիշները շրջում էին բակում ու զրուցում։ Նրանցից և ոչ մեկը դեռ ինձ չէր ճանաչում և ինձ թվում էր համառորեն, որ՝ որպես տկլոր մարդը բուլվարում՝ այդպես էլ ես նրանց մեջ գրավում եմ բոլորի զարմացող ու հեգնող ուշադրությունը։ Այդ զգացումը ամրացնում էր իմ մեջ և այն հանգամանքը, որ բոլորն էլ նայում էին ինձ երկար, զննող հայացքներով, և ինձ առաջին անգամից դժվար էր կարդալ, որ այդ հայացքների միջից ինձ նայողը— պարզ մարդկային հետաքրքրությունն է նորեկով և այն էչ այնպիսի մի նորեկով, որի մասին նրանք, այսպես թե այնպես, լսել էին։

Անցա նրանց միջով և մտա քրեական կորպուսը։ Անցնելիս ես նայում էի նրանց և աշխատում գուշակել նրանց հանցագործությունների տեսակն ու որակը։ Եվ այն կալանավորները, որ այդտեղ առաջին անգամից ինձ թվացին խոժոռ մարդասպաններ և անողոք բանդիտներ—հետագայում, երբ ես նրանց հետ ծանոթացա և իմացա զործերը—դուրս եկան կալանավորներից ամենաանմեղները... Եվ—ընդհակառակը։ Համարյա բոլոր նրանք, որ իմ ուշադրությանը չէին արժանացել իրենց դեմքերով ու արտաքինով, որոնք թվացել