Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/322

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Կուլտ-բաժինը։

— Իսկ ի՞նչ են արվում նկարները։

— Ծախվում են, և մենք տոկոսներ ենք ստանում։

Ես հարցը համարում եմ փակված և, երբ շուռ եմ գալիս, որ իջնեմ բեմից ու գնամ դուրս աչքերս հանդիպում են գունատ Բելոգուրովի ամաչկոտ, ներողություն հայցող աչքերին։ Նա շատ ամաչեց այդ օրը իր հրեա ընկերոջ փոխարեն — այդ էին ասում նրա աչքերը.— ժողովրդի խոսքով ասած՝ Եֆիմ Բրավելմանի փոխարեն ամոթից գետինը մտավ այդ օրը այդ խեղճ, այդ անքանքար դեգեներատը՝ կալանավոր նկարիչ Բելոգուրովը, որ մեղադրվում էր զինվորական լրտեսության մեջ, բայց դրան մինչև օրս էլ ես չեմ հավատում, չեմ կարող հավատալ։

Երբ մենք դուրս եկանք դահլիճից և քայլեցինք միջանցքով, որ մտնենք կուլտ-բաժնի գրադարան- ընթերցարանը, մեր ետևից ստվերի պես բուսելով՝ նորից, երրորդ անգամ, մոտեցավ ինձ նկարիչ Բելոգուրովը։ Իր դողդոջուն ձեռքով բռնելով իմ թևը՝ խորհրդավոր ժպիտը դեմքին ինձ պատի մոտ տարավ Բելոգուրովը և, նայելով գետնին, արագ-արագ ասաց.

— Չհավատա՛ք Եֆիմ Բրավելմանին։ Նա խարդախ է ու խաբեբա։ Նա գողանում է կուլտ-բաժնի ներկերը, իր համար նկարներ նկարում ու ծախում կալանավորներին...

Տեսնելով, որ ես շփոթվեցի և չգիտեմ ինչ պատասխանեմ՝ նա արագ հեռացավ իհձանից, բայց մի քանի քայլ անելուց հետո կրկին