Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/330

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Կուլտ-բաժինն ուներ հետևյալ սեկցիաները.—

1. Գրական, որի մեջ մտնում էին գրադարան-ընթերցարանը, պատի ու կենդանի լրագրերը և շախմատային ենթասեկցիան։

2. Թատերական, որ ուներ երեք խումբ. հայկական, թուրքական, ռուսական։

3. Նկարչական, որ բաժանվում էր երկու ենթաբաժնի՝ դպրոցական և արտադրական։

4. Երաժշտական, որ ուներ արևելյան երաժշտախումբ և երգեցիկ խումբ։

5. Իրավաբանական բյուրո, որի պարտականությունների մեջ էր մտնում կալանավորներին իրավաբանական օգնություն հասցնելը։ Գրում էր խնդիրներ, հրավիրում էր պաշտպանների, կազմակերպում էր իրավաբանական հանրամատչելի զեկուցումներ և այլն։ Իրավաբանական բյուրոն գտնվում էր հենց այդտեղ՝ գրասենյակում, և նրա սեղանի առաջ միշտ խռնված էին լինում կալանավորները՝ զանազան գործերով։

6. Ընկերական դատարան, որ ուներ դատախազական բաժին և իրավապաշտպանների կոլեգիա։

7. Ֆիզկուլտուրայի.— այս սեկցիան կարծեմ մինչև վերջն էլ թղթի վրա մնաց. կալանավորները, մանավանդ գյուղացիք, խորշում էին ֆիզկուլտուրայից, որպես ամոթաբեր մի բանից։ Հետագայում կազմակերպված մեր մի քանի զրույցները չտվին ոչ մի արդյունք։

Այս էր կուլտ-բաժնի սխեման։ Սեկցիաների վարիչները կազմում էին կուլտ-կոմիսիա, որ ընտրվում էր կալանավորների ընդհանուր ժողովում։ Այդտեղ էին ընտրվում նա և կուլտ-կոմիսիայի նախագահը և ընկերական դատարանի