Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/351

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կարծես իրոք որ մի ահռելի ճակատամարտ էր, որից մենք դուրս եկանք պատվով ու հաղթանակով։

Դիվերտիսմենտն սկսվեր նրանով, որ երաժիշտների նստարանը բարձրացավ բեմ, և նրանք նստեցին բեմի աջ կողմը, կտավե դեկորների ներքևը։ Հետո նրանք սկսեցին նվագել, և Լազգին կրկին սկսեց պարել ու կրակե խանչալներ խաղացնել իր աչքերում, որոնք ճակատագրական մղումով շրջվում էին կանանց կողմը, կարծես այնտեղից քաշում էր Լազգուն անհաղթելի մի մագնիս: Հետո, երբ նա վերջացրեց ու մի առանձին շախով բեմից թռավ ցած՝ կոնֆերանսի են հայտարարեց, որ հիմա արտասանելու է Նիկոլը։

Եվ դիմացի դռնից բեմ մտավ Նիկոլը, ա՛յն Նիկոլը, որից երկու ժամ առաջ ես խլեցի Ուղղիչ Տան շախմատային չեմպիոնի տիտղոսը, այժմ մանտյոր դարձած այդ երիտասարդ բանդիտը, Սուրենի ու Խաչիկի ընկերը։

Բավական անկեղծ ոգևորությամբ նա արտասանեց Հակոբ Հակոբյանի «Մեռան չկորան»-ը։

Դրանից հետո հայտարարվեց, որ ռուսերեն կուպլետներ կասի... Եֆիմ Բրավելմանը։ Եվ ահա նույն դիմացի դռնից, իր ագահ աչքերը դեսուդեն պսպղացնելով, արախչինը գլխին՝ բեմ ելավ մեզ արդեն ծանոթ այդ երիտասարդ նկարիչը, Բելոգուրովի ատելի թշնամին, որ սիրում էր նկարել ձմեռային տեսարաններ, խարույկ ու լուսին։ Նրա ելույթը կալանավորների կողմից ընդունվեց բուռն, տևական ծափահարությամբ։

— Я спою сейчас куплеты, никому еще не петы. — սկսեց Եֆիմ Բրավելմանը կես-