Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/361

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Դարչոն թե՝ գնամ տեսնեմ միլիցիոներն էնտե՞ղ է թե չէ։ դամ իմաց տամ՝ գնանք։ Ու գնաց։ Էն գնալն էր, որ գնաց։ Հետո գնացին Համոն ու Օսը։ Հետո էլ ես պուրս եկա' փոքրիկ կապոցը ձեռքիս։ Հազիվ մի քանի քայլ էի արել միլիցիոները նկատեց։ Ձայն տվեց, որ կանգնեմ։ Չկանգնեցի։ Շուռ եկա կողքի փողոցը, միլիցիոները ետևիցս։ — Տեսա հնարք չկա՝ կապոցը նետեցի։ Ու մինչև միլիցիոները կվերցներ կապոցը՝ թռա ցանկապատով, ընկա մի բակ։ Բակից — մի ուրիշ բակ, հետո վերարկուս հանեցի գցեցի ուսերիս, գլխարկս կոխեցի գրպանս ու դուրս եկա փողոց։ Դեմս նույն միլիցիոները։ Ինձ թե՝ էսպես-էսպես մի մարդ չտեսա՞ք։ — Չտեսա։ Էլ չնայեց՝ գնաց։ Շուռ եկա մյուս փողոցը — ազատվեցի։

— Բա ո՞նց բռնվեցիք։
— Օսի հիմարության պատճառով։ Առանց անցագրի նստում է գնացք, որ գնա Թիֆլիս։ Բայց էդ էլ դեռ ոչինչ։ Մի ինչ-որ կայարանում իջնում է գնացքից և մտնում… ուղիղ կայարանի հետախուզական բաժինը։ Թե ինչո՞ւ է մտնում՝ ինքն էլ չգիտե, հիմարը։ Բռնում են յախից՝ ի՞նչ մարդ ես։ Արդեն իմացած են լինում էդ գործի մասին։ Տեսնում են, որ թուղթ չունի՝ ձերբակալում են։ Ուղարկում են էստեղի քրեական բաժինը։ Էստեղ մեր Օսը խոստովանվում է, բայց մեզ չի մատնում։ Սակայն, դե, նրա հետքով մեզ էլ բռնեցին։ Որոշեցին գնդակահարություն, բայց փոխեցին տաս տարու։
— Իսկ ինչո՞ւ փոխեցին հետաքրքրվեցի իմանալ Բաղդասարի կարծիքը։ Պարզ էր, որ սա