Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/363

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մարդկանց հոգեբանությունը։ Բաժանվելով Բաղդասարից՝ մենք գնացինք ընթերցարան և երբ, երկու ժամ անց, իջանք քրեական կորպուսի միջանցքը՝ այդտեղ մեզ հանդիպեց Դարչոն։ Ինչպես երևում էր Բաղդասարն արդեն պատմել էր նրան մեր զրույցը և երեսովը տվել նրա հանդուգն ստախոսությունը։ Երբ մեզ տեսավ Դարչոն՝ թվաց, թե ուզում է խուսափել հանդիպումից, բայց ես մոտեցա նրան և առանց այլևայլության ասացի։

— Ա՛յ մարդ, ինչո՞ւ խաբեցիր առավոտը… Ես արդեն ամեն ինչ իմացա։
Դարչոն առանց մազաչափ անգամ այլայլվելու մի պահ անթարթ, ուղիղ նայեց աչքերիս խորքը և

պատասխանեց, դառնալով Բենժամենին.

— Գնացել Բաղդասարին սուտ-սուտ բաներ ա պատմել, հմի էլ ի՛նձ ա ասում… Իբրև իրան ասել եմ թե գործը մենակ ինքս եմ արել… Ես — էդպես բան — կանե՞մ…
Ու նախատող հայացքով իմ կողմը նայեց. «ափսո՜ս քեղ»— զարմանարի անկեղծությամբ ասում էր այդ հայացքը… Սակայն ամենացավալին Բենժամենի պատասխան—հայացքն էր. սա է՛լ այնպես էր նայում, կարծես ինքն էլ էր կասկածում, որ Դարչոն ընդունակ լինի սուտ բաներ հնտրելու, գուցե ե՞ս եմ ստել և ոչ թե Դարչոն…
Ծայր աստիճանի կասկածոտ մարդիկ էին կալանավորները — դա պարզ նկատելի էր հենց ա֊

ռաջին հայացքից։ Եվ այս հանգամանքի ոչ միայն բացատրությունը, այլև հիմնավորած «փիլիսոփայությունը» հետագայում ինձ տվեց այդ նույն Բաղդասարը, որ, իմ կարծիքով, որպես կանոնավոր ամենաամբողջական տիպն էր սամբողջ