Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/366

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Էր, սակայն իրենց, կալանավորների տեսակետից՝ միանգամայն բնական։

Բեմի մեջտեղը դրված էր մի սեղան, շուրջը նստարաններ։ Աջ կողմում դատախազի ամբիոնն էր, ձախում՝ հասարակական մեղադրողի։ Պաշտպանները նստած էին ներքևում, ուր ներկայացումների ժամանակ նստում էին երաժիշտները։ Հենց այդտեղ էլ դրված էր մի երկար նստարան, որի վրա տեղ էին բռնել մեղադրյալները։
Բեմի մոտ՝ գունատ, լուրջ՝ կանգնած էր Սուրենը, կուլտ-բաժնի պարետը։ Ընկերական դատարանի նիստերի ժամանակ նա անմիջապես ենթարկվում էր դատարանի նախագահին։
— Դատարանը գալիս է, ոտքի , — առաջինը մտնելով՝ հայտարարեց դատարանի քարտուղարը,

զինվորականի շորերով մի երիտասարդ, որ միևնույն ժամանակ աշխատում էր գրասենյակում։ Ձերբակալված էր յուրացման գործով. բավականին լավ ձայն ուներ և հաճախ երգում էր ներկայացումներին։

Քարտուղարի ետևից մտան դատարանի նախագահը և ատենակալները։ Բոլորը ոտքի կանգնեցին։
— Հանուն Հանրապետական Ուղղիչ Տան Ընկերական Դատարանի՝ նիստը հայտարարում եմ բացված։ Լսվում է գործ ըստ մեղադրանքի…
Մեղադրականը ձևակերպված էր ի՛սկ և իսկ այնպես, ինչպես «իսկական» դատարաններում։ Մեղադրականը կարդալուց հետո դատարանի կազմը նստեց. նստեցին և բոլորը։ նախագահը

կարդաց մեղադրյալների անունները։ Բուորը ներկա էին։ Հետո նա հարց տվեց կողմերին՝ անջա՞տ