Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/370

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Նախագահը զանգահարում է կատաղի, դատախազի աչքերը հուր են ցայտում, պաշտպանները զվարթ ծիծաղով հայտնում են մեղադրյալին իրենց բավականությունը։ Վերջապես դահլիճը հանդարտվում է, և նախագահը հարցնում է դատախազին.

— Ուրիշ հարցեր չունե՞ք։
— Առայժմ ոչ։ Ոայց խնդրում եմ քարտուղարին մտցնել արձանագրության մեջ, որ մեղադրյալը վիրավորանք հասցրեց դատարանի կազմին…
— Քեզի, ընչի՞ կազմին, —բացագանչում է տեղից Մարությանը, և հարցը համարվում է փակված։
Ապա նախագահը մեղադրյալին կրկին կանգնեցնում է ոտքի, և նրան հերթով զանազան հարցեր են տալիս հասարակական մեղադրողն ու պաշտպանները։
— Ասացե՛ք, խնդրեմ, ընկ. Մարության,— հարցնում է հասարակական մեղադրողը.— հայտնի՞ է ձեզ, որ կալանավորներից շատերն ապրում են բացառապես խոհանոցի ճաշով։
— Լա՜վ։ Պարոն ինտելիգենտներն են մենակ դրսևից բան-ման ստանում։
— Ուրեմն ձեզ համար պա՞րզ է, որ ընդհանուր կաթսայից վերցնողը իր ընկերոջ վերջին թիքեն է վերցնում։
— Յա՞,— զարմանում է Մարությանը.— ընչի մենք մարդ չե՞նք. էդքան բա՞ն էլ չենք հասկընա…

Խո շնից ծնած չե՞նք։

Կրկին ծիծաղում է դահլիճը, և կալանավորների համակրանքը կրկին մեղադրյալի կողմն է։ Սակայն միանգամայն փոխվում է նրանց