Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/377

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

XI. ԹԵ ԻՆՉՊԵՍ ՇԻՆՎԵՑԻՆ ՆՈՐ ԱՐՀԵՍՏԱՆՈՑՆԵՐԸ. ԽՈՍՎՈԻՄ է ՆԱԵՎ ՍԻՐՈ, ԵՌԱՆԴԻ ՈԻ ԱՄՈԹԱՆՔԻ ՄԱՍԻՆ

Նոր արհեստանոցների կառուցումն սկսվեց նրանով, որ մյուս առավոտ Բենժամենի հավաքած բանվորներն սկսեցին մի կողմից փորել արհեստանոցների հիմքը, իսկ մյուսները այդ հողից աղյուսներ պատրաստել։ Երբ ես առավոտյան ժամը յոթին դուրս եկա բակ՝ աշխատանքը եռում էր արդեն։

— Է՛ս է սկսեցինք,— ուրախացած ցույց տվեց Ուղղիչ Տան պետը, որ կանգնած նայում էր աշխատանքներին.— քանի օրերը լավ են՝ պատերի համար աղյուսներ պատրաստեք, հետո հեշտ է։ Դե, տղե՛րք ջան, ձե՛զ տեսնեմ. որ վերջացրինք՝ քեֆ ենք անելու...

Հետո կրկին դառնալով ինձ՝ բացատրեց.

— Սայլերն ուղարկեցի մատերիալի. վաղը մյուս օրը կսկսենք շարել պատերը... Քարի-բանի համար փող կա, ինչ մնում է փայտին ու թիթեղին՝ մի տեղից խոստացել են, հույս ունեմ՝ կստանանք...

Հարկավոր է հենց այս գլխից ասել, որ այդ նոր արհեստանոցների կառուցումն սկսվեց համարյա թե ոչնչով և գլուխ եկավ բացառապես պետի եռանդի շնորհիվ։ Եռանդի ու ամեն ինչ խորտակող կամքի մի ամբողջ էպոպե էր այդ արհեստանոցների կառուցումը, աշխատանքային մի դյուցազներգություն, որին հավասարապես մասնակցում էին թե՛ Ուղղիչ Տան վարչությունը, թե՛ կալանավորները։ Դրսի աշխարհում, իհարկե, առանձին մի բան չէր նման մի պարզ շենքի կառուցումը, բայց Ուղղիչ Տան պայմաններում դա