Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/391

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Մինչև պատը հասա՞ր։

— Չհասա։

— Մին քիլ էլ որ գնայիր՝ կհասնեիր։ Հետով շուռ կգայիր դիպա ձախ՝ էդպես միջանցքը գնում ա մինչևի էն խողովակի ներքևը։ Էն, որ դրսից քեզ շանց տվի։ Համ էլ ասում են, թե ընտեղ մին մարդաբոյի կարցերներ կան, էնպես որ մարդ անջաղ կաղնի...

— Ո՞նց թե՝ ասում են։ Բա ասում էիր գնացած կա՞ս։

— Դե ես չասի՛, որ մինչևի վերջը գնացած կամ։ Ես մինչևի պատն եմ գնացել... Բայց հաստատ գնացողներ կան՝ էդպես են ասում։

Մենք վերցրինք «Նիկալայի պադվալներից» հանած ժանգոտած շղթաները և գնացինք կուլտբաժին, ուր մեր արած գյուտը ռեկվիզիտոր Համոյին մեծ հաճույք պատճառեց։

— Էս լա՛վ բան եղավ,— բացագանչեց նա ուրախացած— դերերի ժամանակ մին-մին հարկավոր ա գալիս չի ճարվում։

ՈԼ «Նիկալայի պադվալներից» հանած այդ ժանգոտած շղթաները Համոն մտցրեց մեր թատրոնի գույքի ցուցակը իբրև բեմական ռեկվիզիտ։

Թատրոնում այդ ժամանակ ինչ-որ պիես էր փորձում թուրքական խումբը։ Խաղացողների մեջ աչքի էր ընկնում մի փոքրիկ, համարյա գաճաճ, թուրք կալանավոր։ Մոտ 30 տարեկան, մանր, պսպղուն աչքերով։ Ինչպես դեմքը, այնպես էլ ձայնը թողնում էր դեգեներատային, ծայր աստիճանի անհրապույր, հրող տպավորություն։