Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/396

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ես անմիջապես հիշեցի մեր աջս պատահական զրույցը, այն պարզ, արևոտ օրը ու Բաղդասարի վառվռուն աչքերը՝ երբ նա ասում էր վերոհիշյալ խոսքերը — և սրտումս լիակատար հաջողություն մաղթեցի Բաղդասարին։ Բայց հենց այդ վայրկյանին ներս մտավ հսկիչներից մեկը և ուրախացած բացագանչեց․

— Բաղդասարին գտանք․․․

— Ո՞րտեղ էր, — հարցրինք միաձայն։

— Մտել էր արհեստանոցները և քանդում էր պատը։ Երբ բաց արինք դուռը՝ ինքը դեմներս ելավ և ասաց՝ «Հը՛,ի՞նչ կա»։ Ասես իրավունքով էր ընտեղ մտել, ու մենք իրան խանգարեցինք․․․

Մենք անմիջապես գնացինք արհեստանոցները, ուր կանգնած էին հսկիչները և Բաղդասարը։ Մեզ տեսնելով Բաղդասարն ասաց նույնը, ինչ որ ասել էյ։ հսկիչներին* — Հը', ի՞նչ կա․․․

Աչքերը թույն էին կաթում ու ծայրահեղ ատելություն։ Ռունգները դողում էին, ինչպես կատաղի վազքից հոգնած նժույգի ռունգեր։ Բայց հանգիստ էր մինչև մեկուսացման սենյակը գնալը էլ ոչ մի խոսք չասաց։

Պարզվեց հետևյալը։ Արհեստանոցները փակելուց առաջ պահվել էր հյուսնոցում, նոր շինված պահարաններից մեկում—ու վրան փակել էին դուռը։ Սպասել էր լավ մթներ ոլ հետո անցել աշխատանքի։ Արհեստանոցի պատուհանները նայում էին փողոց․ դրսում պահակ չէր կանգնում, այնպես որ դժվարը դուրս ելնելն էր։ Դարբնոցից բերել էր մի շարք գործիքներ և սկսել էր փորել աջ պատուհանի ներքևը։ Պատն աղյուսից էր դարսած. արդեն հանել էր քսանի չափ աղյուսներ։