Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/399

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մթնոլորտում նույնպիսի մի ռոմանտիկ արկած էր, ինչպես Իգիթի ու Մանիշակի սիրահարությունը...

XIII. ԿԱԼԱՆԱՎՈՐՆԵՐԻ «ՎԱՐԻ ԽԱՎԸ» ԵՎ ՆՐԱ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ ԴԵՊԻ «ԻՆՏԵԼԻԳԵՆՏՆԵՐԸ», ՄԻՐԱՔԻ ՀՌՉԱԿԱՎՈՐ ՖՐԱԶԸ. ՈՐՊԵՍ ԱՅԴ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԻ ԴԱՍԱԿԱՆ ՖՈՐՄՈՒԼ ԵՎ ԲԱՂԴԱՍԱՐԻ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅՈՒՆԸ

Բաղդասարի փախուստի հաջորդ օրը Ուղղիչ Տանը համառ լուրեր էին պտտվում, որ նրա անհաջողությունը հետևանք էր «ինտելիգենտների մատնության»։ Տալիս էին նույնիսկ որոշ անուններ։ Իբրև գաղտնիք՝ հաղորդում էին իրար, որ Բաղդասարը սպառնացել է դանակով մատնողի «փորը թափել»։ Այս շշուկները գլխավորապես գալիս էին վերի կամերաներից, ուր ապրում էին ռեցիդիվիստներն ու խիստ մեկուսացման ենթակա կալանավորները։ Սակայն մնացած կալանավորների համակրանքը ևս այս հարգում նրանց կողմն էր,— խոսքս, իհարկե, կալանավորների «վարի խավի» մասին է, այսինքն Ուղղիչ Տան բնակչության մասսայի, կալանավորական «գորշ» մասսայի, որ ապրում էր իր ներքին կալանավորական կյանքով և ուներ իր ուրույն, զուտ-կա- լանավորական հասարակայնության հասկացողություններն ու բարոյական նորմերը։

Շուտով սակայն պարզվեց, որ մատնության մասին խոսք անգամ չի կարող լինել, հուզված մտքերը հանգստացան, սակայն փաստը մնում էր փաստ, և նա չափազանց բնորոշ էր՝ կալանվորների այդ տարբեր խավերի փոխադարձ վերաբերմունքը