Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/40

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որ առաջ եկավ բժշկի գործերում, այլ պատահեց և այն, որ հիվանդանոցում մինչ այդ հասարակ ծառայի պարտականություններ կատարող Բիթլիսցի Արշակն ստանձնեց նույն հիվանդանոցի պատասխանատու, կամ, ինչպես ասում են՝ հերթապահ ֆելդշերի պաշտոնը, որով հնարավորություն ստեղծվեց բժշկական օգնություն հասցնելու ամեն դիմողի և ամեն ժամանակ։ — Մի հանգամանք, որի գոյություն չունենալուց առաջ շատ և շատ չքավոր հիվանդներ օրերով սպասում էին հիվանդանոցի պատերի տակ ընկած՝ իզուր երագելով օգնություն և կարեկցություն։ Չիք չարիք առանց բարյաց — ասում է իմաստությունը, և այս դեպքը մի անգամ ևս հաստատեց այդ դարավոր իմաստության անքնին ճշմարտությունը։ Մանավանդ չպետք է մոռանալ, որ այդ մարդասիրական քայլը անելով (Բիթլիսցի Արշակին ֆելդշեր նշանակելով) բժիշկն էապես հաստատեց այն, ինչ facto վաղուց արդեն գոյություն ուներ և անխանգար կերպպով ծավալում էր իր գործունեությունը հիվանդանոցում ու քաղաքում։ Բանն այն է, որ Բիթլիսցի Արշակը վաղուց հետե զբաղվում էր բժշկական պրակտիկայով և նույնիսկ բավականին հռչակ էր վայելում ոչ միայն քաղաքի հետամնաց թաղերում, այլև մոտակա շատ և շատ գյուղերում, դեպի որոնք հաճախ բժշկական տուրնեներ էր կատարում Թիթլիսցի Արշակը, կամ, ինչպես գյուղացիներն էին նրան հորջորջում՝ «դուխտուր Արշակը»: Պարբերաբար ամեն տարի Մեծ պասի երրորդ շաբաթվա երկուշաբթի օրը կարելի էր տեսնել Բիֆլիսցի Արշակին՝ գյուղական երկանիվ սայլի վրա նստած՝ դեպի մոտակա գյուղերը տուրնեի գնալիս