Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/404

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հարցն է, նրանց երազանքների անսպառ աղբյուրը, ուրախության ամենաբարձր առարկան։ Հարկավոր է կալանավոր լինել, որպեսզի այս հասկանալ: Ոչ միայն քաղաք՝ Ուղղիչ Տան դարբասներից հինգ քայլ այն կողմ գնալը կալանավորին անասելի հրճվանք է պատճառում։ Հիշում եմ՝ Ուղղիչ Տուն մտնելուց երկու ամիս հետո, երբ մի անգամ, կնոջս ճանապարհ դնելիս, հսկիչն ինձ թույլատրեց անցնել դարբասից և հինգ քայլ գնալ — ամբողջ աշխարհը կարծես ինձ նվիրեցին։ Ուրախությունից ես համբուրում էի իմ սեփական մատները և, կնոջս հեռանալուց հետո, երկա՜ր դեռ նայում էի ճանապարհին...

— Դե՛ լա՛վ, բավական է, դուռը փակում եմ,— կանչեց ինձ հսկիչը, և ես անսահման ափսոսանքով ետ եկա ինձ սահմանած հինգ քայլը ու կոտրած, տխրած սրտով մտա Ուղղիչ Տուն...

Էլ ինչպիսի՜ հաճույք պետք է լիներ — ազատ, առանց հսկիչի, մի անգամ քաղաք գնալը՝ մանավանդ մարդկանց համար, որ, Բենժամենի նման՝ արդեն ունեին կալանքի երկու տարվա ստաժ։ Իսկ եթե այս ամենին գումարենք նաև ընտանիքի հոգսը — պատկերը լրիվ կլինի։ ճիշտ է, շաբաթը չորս անգամ այցելության օր էր լինում, և բոլորը կարող էին տեսնել իրենց հարազատներին, բայց, իհարկե, ա՛յլ բան է նրանց հետ Ուղղիչ Տանը հանդիպելը, ա՛յլ բան՝ սեփական բնակարանում...

Ուստի միանգամայն հասկանալի էր, որ յուրաքանչյուր առավոտ, ժամը 9-ից, երբ պետը գալիս էր գրասենյակ, դեպի նա էին ձգվում կալանավորների երկար շարքերը՝ բոլորն էլ քաղաք