Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/410

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հատուկ ժամ չկա. առհասարակ ոչ-ոք չի արթնացնում։ Արթնանում են կալանավորներն իրենք և գնում են լվացվելու։

Կալանավորների առավոտյան ստուգումը կատարվում է ժամը հինգին կամ վեցին, երբ դեռ կալանավորները քնած են լինում։ Ավագ՝ հերթապահը մտնում է կամերաները, համարում քնած կալանավորներին և դուրս գալիս:
Մինչ կալանավորները գնում են լվացվելու կամերա մաքրողներր գնում են թեյի ու մթերքի։ Կալանավորների կողմից կամերա մաքրողներ են նշանակվում առհասարակ ամենախեղճ կալանավորներր. կամերա մաքրող լինելը մի տեսակ նվաստացուցիչ բան է համարվում համարյա բոլոր կալանավորների աչքին։ Կամերա մաքրողի պարտականությունների մեջ է մտնում կամերան մաքրելը, թեյ և մթերքներ բերելը, դրանք բաժանելը, կեղտոտ ամաններ լվանալը և հսկելը կամերայում, որպեսզի կալանավորների բացակայության ժամանակ իրերը չկորչեն։ Իր այս ծառայությունների փոխարեն կամերա մաքրողն ստանում է բաժանելուց հետո մնացած հացը, որ ավելանում է մանավանդ այն պատճառով, որ միշտ լինում են կալանավորներ, որոնք հացն ստանում են դրսից:
Թեյից հետո կամերաներր համարյա դատարկվում են։ Դրսի աշխատավորները գնում են քաղաք՝ գործի, Ուղղիչ Տան ներսում աշխատողներր գնում են արհեստանոցները, գրասենյակ, բան—սեղան, կուլտ-բաժին։ Կամերաներում մնում են միայն անգործները, որոնք կալանավորների ընղհանուր

թվի համարյա մի քառորդն են կազմում։