Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/414

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Հի՞նչ ասիր, — վիրավորված բացագանչում է Լազգին.— ընչի Լազգին շո՞ւն ա…

Զարմացած նայում է շուրջը, երեում է, որ ավելի հատու պատասխան է փնտրում և հանկարծ

ավելացնում է.

— Լավ ա Անուշ տանք Պարուրին… խի՛ —խի՛…
Պարույրը նոր պարետն է, որ հենց այդտեղ կանգնած է պետի կողքին։ Նրա ու Լազգու մեջ խուլ հակամարտություն կա, «քաղաքական» ընդհատակյա պայքար, որ նրանք ամեն կերպ աշխատում են թաքցնել, բայց երբեմն, ինչպես ներկա դեպքում, նա հանկարծ բարձրացնում է գլուխը դառնում ընդհանուրի սեփականություն…
Այդաեղից պետը մտնում է մեկուսացման կամերաները, որոնք առանձնացված են մնացած կամերաներից, միշտ փակ են պահվում և ուր տեղավորվում են քննության տակ գտնվող, նոր բերված կալանավորները։
Պետք է նկատել, որ մեկուսացման կամերաները փոքր են, քիչ են և միշտ նրանցում ծանր օդ կա կանգնած, որովհետև մի փոքրիկ կամերայում երբեմն թափված են լինում հինգ-վեց կալանավոր։ Լիքն է և այդ կամերաների փոքրիկ միջանցքը, որ առանձնացված է կորպուսի ընդհանուր միջանցքից միշտ փակ պահվող դռնով։
Երբ պետը մտնում է՝ բոլորր ոտքի են կանգնում։ Ընդհանուր կամերաներում եթե դա նշան է ոչ-պարտադիր հարգանքի՝ այստեղ հետևանք է վախի, որովհետև այստեղի բնակիչները դեռ նորեկներ են, և ո՞վ գիտե՝ Ուղղիչ Տան մասին ինչե՛ր են պատկերացնում։ Սրանց մեջ կան և ռեցիդիվիստներ, որ արդեն անցել են այս դպրոցը,