Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/442

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Չգիտեմ ինչո՞ւ իմ հիշողության մեջ կալանավորների այս երթի գնալը միշտ զուգորդվում է մի այլ դեպքի, որի մասին հիշելիս՝ միշտ իմ աչքի առաջ է գալիս Միսաքը, Ուղղիչ Տան հռչակավոր սրախոսը։

Խորհուրդների վերընտրության օրերին մի անգամ քաղաքից Ուղղիչ Տուն վերադարձավ Միսաքը և մտնելով կամերան՝ առանց առաջաբանի ասաց.
— Հո՛ղր ձեր գլխըներին՝ ամունիստը դուրս է էկե — դուք բեխաբար…
Բոլորը վեր թռան տեղներից և շրջապատեցին նրան։
— Ո՞նց թե, ո՞վ ասավ, ի*նչ ամունիստ…
— Հե՛ն ա կպցրել են պատերին, մեկը պոկի բերեցի՝ ասի մեր տղերքն ուրախանան…
Ու ձեռքը գրպանը կոխեց, հանեց չորս տակ ծալած մի թուղթ։ Սակայն մինչև բաց անելը՝ թաթով

խփեց Լազգու գլխին ու բացագանչեց.

— Քե՛զ էլ են հիշուկ, բախտավարի՛ գլուխ… Մարթահեսաբի են հաշիվե…
Ու բաց արեց թուղթը։ Դա… Երևան քաղաքի ձայնազուրկների չեմ հիշում ո՛ր համար ցուցակն էր, որի մեջ տպված էին մեր կալանավորներից շատերի անունները։
Բոլորը շվարած մնացին։ Ու թափվելով վրա՝ յուրաքանչյուրն սկսեց փնտրեք իր անունը։
Բոլորն էլ, իհարկե, շատ լավ գիտեին, որ իրենք զրկված են քաղաքացիական իրավունքներից, բայց

այդ ցուցակը բոլորի վրա ծանր տպավորություն թողեց։ Եվ հասկանալի է, թե ինչու։ Դա մի կենդանի, կոնկրետ հիշեցում էր, որ իրեն կալանավորներ են, շրջանից արտաքսված մարդիկ, —