Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/443

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մյուս կողմից, երևի, հիշեցրեց ծանոթներին ու բարեկամներին, որ դրսում կարդալու են այդ ցուցակները և տխրելու կամ ուրախանալու։

Սակայն, չնայած ցուցակի թողած ընդհանուր տխուր տպավորությանը՝ կալանավորներից շատերը տխրում էին, որ իրենց անունը ցուցակում չկա։ Կալանավորների տխրության ու հուզմունքի պահերին միակ փրկարար ելքը ծիծաղն է, հեգնանքն ու ծաղրը, ուստի նրանք սկսեցին հեգնել նրանց, ում անունները չկային ցուցակում։
Միսաքի բերած ցուցակը մեծ ֆուրոր առաջացրեց Ուղղիչ Տանը։ Կամերայից—կամերա էին տանամ և բարձրաձայն կարդում։ Եվ երբ կարդում էին որևէ ներկա գտնվողի անուն՝ վերջինս քաշ էր գցում գլուխը, մեղավորի նման ժպտում, իսկ մյուսները հռհռում էին բարձր, կարծես ցուցակում տպված էր մի հատու սրախոսություն…
Իսկ թուրք գյուղացի կալանավորները, ցուցակն Ուղղիչ Տուն ընկնելուց երկար դեռ անց, մեկ-մեկ

գալիս էին ու խնդրում, որ նայեմ՝ կա՞ արդյոք իրենց անունը, թե ոչ։ Եվ երբ գտնում էի՝ նրանք երկար նայում էին իրենց համար անհասկանալի այդ սև նշաններին, օրորում էին գլուխները և հեռանում։ Թե ի՞նչ էին մտածում նրանք՝ դժվար էր գուշակել, սակայն դեմքերի արտահայտությունից երևում էր, որ ցուցակում տպված սև նշանները նրանց ուղեղներում առիթ էին տալիս ոչ այնքան էլ զվարթ, կամ հաճելի մտքերի։

Այնինչ մարդահամարը կալանավորներին մեծ հաճույք պատճառեց։ Իհարկե, կար և որոշ տխրություն՝ երբ հարցնում էին ընտանիքի անդամների մասին, բայց ընդհանուր առումով գոհ էին, որ