Սակայն վերոհիշյալ պաշտոնական կենտրոններից ավելի հետաքրքիր և ուշագրավ են քաղաքի, եթե կարելի է այսպես արտահայտվել՝ «անպաշտոն» կենտրոնները, թեպետև նրանք, ըստ մեծի մասի, չեն վայելում հանրության կողմից այն խորհրդավոր հարգանքը, որ վիճակվել է պաշտոնական կենտրոններին։ Բայց ինչո՞վ, ինչո՞վ է պակաս և ինչո՞ւ համար հասարակական հիմնարկություն չպետք է համարվի թեկուզ հենց, օրինակի համար, եկեղեցական մոմավաճառքի խանութը, որտեղից դուրս ելած բոլոր մոմերը կնքված են լինում, այո՛,— իսկական նայիրյան կնիքով։ Կրկնում եմ՝ իզուր են միամիտ քաղաքացիք եկեղեցական մոմավաճառքի խանութի վրա աչքի ծայրով նայում. նա կենտրոն է, և որքան էլ ասածս չափազանցություն թվա — կարևոր կենտրոն։— Եկեղեցիներին և ծխական դպրոցներին վերաբերյալ բոլոր խնդիրներն այդտեղ են արծարծվում և սանկցիա ստանում։ Մոմավաճառքի՝ արտաքինից այդ քոսոտ խանութը, որ այնպես համեստ պահվել է փողոցի ամենախուլ անկյունում — էապես այն նշանակալից դերն է խաղում քաղաքի հասարակական կյանքում, ինչ դեր որ խաղում են քաղաքակրթված երկրներում քաղաքական ակումբները և սալոնները։ Եվ այդպիսի մի դեր խաղալու համար ամեն հարմարություններ ունի մոմավաճառքի խանութը.— տաք է, քաղաքի կենտրոնում է գտնվում և, որ ամենակարևորն է՝ ազատ է կողմնակի այցելուներից. շաբաթը մի, կամ շատ–շատ երկու այցելու հազիվ է մտնում այդ խանութը մոմ գնելու նպատակով, այնպես որ ո՛չ մի կողմնակի անձնավորություն չի խանգարում այդտեղ հավաք-
Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/46
Արտաքին տեսք