Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/464

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նշանակում նրանց շրջանում: Ինչ գնով էլ լիներ` հարկավոր էր փրկել համարումս: Ուստի ես մոտ կանչեցի նրան և առաջարկեցի, որ լուծի մի հասարակ երկրաչափական խնդիր։ Նա իսկի չուզեց էլ մտածել։

— Դա ի՞նչ բան է, որ դրա վրա մարդ մտածի... Դա սովորելու բան .* ով սովորել է— կարող է... Դուք էնպես բան ասեք, որ խելքի բան լինի և ոչ թե սովորելու։ Այ, օրինակ ասեմ` ЖЕЛЕ3О, ПУЗО... Կարո՞ղ եք ռուսերեն մի բառ էլ գտնել, որ «3О»֊ով վերջանա... Ձեզ երեք ամիս ժամանակ։
Մտածեցինք թե՛ ես, թե՛ Եփրեմը, թե՛ Բենժամենը։ Չգտանք... Բաղդասարը՛, գոհ, գնաց պառկեց իր տեղը` միանգամայն համոզված, որ հողին հավասարեցրեց մեզ` ինտելիգենտներիս։ Ու տեղից մեզ ասաց. 

— Զեր այդ կարդացած ու գրած գրքերը հենց մի կոպեկի էլ որ տաք` չե՛մ գնի... Դուք խե՛լք ասեք։

Պարզ էր, Բաղդասարին հարկավոր էր իր զենքով խորտակել։ Հարկավոր էր գտնել մի այնպիսի հանելուկ, որ նա չկարողանար գուշակել, — բայց որտեղից գտնեինք մի այդպիսի հանելուկ։ 

Տարօրինակ ամբողջական տիպ էր Բաղդասարը և իր տեսակում՝ կատարյալ։ Հզոր մկաններ ուներ և շատ էր պարծենում դրանցով: Կյանքի մեջ դրանք նրա միակ զենքն էին եղել գոյության պայքարում, և նա, դրանց վրա հենվելով ստեղծել էր իր սեփական գերազանցության տեսությունը: Հպարտ էր, որ դեռ ոչ մի կալանավոր չի համարձակվել դիպչել իրեն և համոզված էր, որ ինչ շրջան էլ ընկնի` դրանցով կնվաճի իր տեղը։ Այս դեռ