Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/466

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

լինել, քաղաքի «մութ անկյունների» և Ուղղիչ Տների մեկուսացման կամերաների հերոս։ Որովհետև՝ չնայած կամքին, որոշ խելքին և հզոր մկաններին՝ մանկական էր նրա հոգեբանությունը և տարրական էր այն միակ զենքը, որ նա ուներ բանեցնելու գոյության պայքարում։

— Լսո՞ւմ ես, Բաղդասա՛ր. — այն աշխարհում, ուր մենք ենք ապրում ու պայքարում, ո՛չ մի նշանակություն չունի առանձին անհատի մարմնական ուժը ա՛յլ օրենքներ կան այստեղ և պայքարի ավելի անշոշափելի ու նուրբ զենքեր, որոնք սակայն շատ ավելի են մահացու ու հատու, քան քո մետաղյա մկանները և բրոնզյա բռունցքները…
  Այսպե՛ս է, սիրելի՛ Բաղդասար։
Մի անգամ կամերայում նստած ես միտք էի անում, թե ի՞նչ է լինելու իմ քաղաքացիական գրությունը, երբ ես դուրս գամ Ուղղիչ Տնից. յուրաքանչյուր հիմնարկության հետ գործ ունենալիս պետք է հայտնե՞մ արդյոք, թե կալանավոր եմ եղել դա պարտադի՞ր է արդյոք, թե ոչ։ Մոտեցավ Բաղդասարը։ Հետաքրքրվեցի իմանալ նրա կարծիքը, բայց ոչ թե ուղղակի հարցով, այլ կողմնակի ճանապարհով։ 
— Բաղդասա՛ր, — ասի ես միամտաբար, — որ դուրս գաս այստեղից՝ ինչո՞վ ես զբաղվելու։ Զարմացած նայեց երեսիս և ժպտաց ներողամտաբար, ինչպես մեծերն են ժպտում երեխաների միամիտ հարցերին
— Ինչո՞ւ եք հարցնում,
— Հենց այնպես…