Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/477

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ես դեռ նոր էի ընկել Ուղղիչ Տուն, երբ մի անգամ երեկոյան քրեական կորպուսի միջանցքը մտնելիս նկատեցի, որ մի խումբ կալանավորներ իրար մոտ խռնված ինչ—որ խորհրդավոր փսփսում են ու նայում հատակին, իսկ մեկը՝ գլուխը կախ և ձեռքերով քիթը բռնած՝ հեռանում է նրանցից։ Մոտեցա,— ես արդեն դեմքերով բոլորին ճանաչում էի, — Վալոն էր, Խուժան—Խաչոն, Մադոն, Սերյոժը և էլի մի քանի ռեցիդիվիստներ։ նայեցի հատակին՝ արյան կաթիլներ։ Նկատեցի և այն, որ ես հենց որ մոտեցա՝ նրանք լռեցին և աշխատեցին ցրվել։

— Ի՞նչ բան է, — հարցրեցի Խաչոյին։
— Ոչի՛նչ, բան չկա, — ժպտալով պատասխանեց Խուժան— Խաչոն. մարդու քիթ արնավ։
Տեսա, որ չեն ուզում ասել, օրորեցի գլուխս ու հեռացա։ Պարզ էր, որ ծեծել էին այն հեռացող

կալանավորին, որին ես չէի ճանաչում։ Երբ երկու քայլ հեռացա նրանցից՝ Սերյոժը մոտեցավ իմ հտևից և խորհրդավոր կերպով ականջիս շշնջաց.

— Թիֆլիսա բերդը շպիոնություն է արած՝ մի քիչ խրատեցինք…
Եվ ես հիշում եմ մի քանի այդպիսի դեպքեր։
Մի անգամ ներկայացում կար թատրոնում, երբ մոտեցավ ինձ Մադոն, Սերյոժի ընկերը, մի ռեցիդիվիստ երիտասարդ, և հայտնեց, որ պետը Սերյոժին մեկուսարան է դրել։ Խնդրում էր միջամտեմ, որ ազատի։ Այդպիսի խնդիրներով նրանք հաճախ էին ինձ դիմում, որովհետև սկզբից ևեթ ես ընտրվեցի կուլտ—կոմիսիայի նախագահ և, որպես այդպիսին, կարող էի բարեխոսել վարչության