Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/479

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Բյա ի՞նչ անեմ, հընգե՛ր պետ. ընձի լավ էր դանակով տայիր՝ փորս— մորս թափեիր, քանց թե հավատայիր էդ խոսքին…

Ինչպես իմ, այնպես էլ պետի կարծիքով՝ Սերյոժի նկատմամբ «էդ խոսքին» կարելի էր հավատալ, սակայն փաստ չկար, վկաներ չկային — և Սերյոժը տոնում էր իր հաղթանակը։
Մի անգամ էլ կանգնած էի պետի առանձնասենյակում, մռայլ ժպիտը դեմքին՝ ներս մտավ կրկին

այդ Մադոն, Սերյոժի ընկերը։

— Ի՞նչ կա, — հարցրեց պետը չոր՝ իր զարմանալի հոտառությամբ իսկույն ըմբռնելով, որ էլի

տրագի—կոմիկական պատմություն է պատահելու։

Մադոն չպատասխանեց, այլ լուռ մոտենալով՝ դրեց պետի առաջ մի փոքրիկ գրություն։ Պետը կարդաց, սառը նայեց նրան և հանգիստ պատասխանեց.
— Lա՛վ։ Էսօր թուղթդ կուղարկեմ։ Ուրիշ ոչի՞նչ։
Ու չհեռացրեց սառը, թափանցող հայացքը Մադոյի դեմքից — մեկ, երեք, հինգ վայրկյան։ Մադոն մեղավոր ժպտաց։
— Բա ի՞նչ անեմ, ընկե՛ր պետ, մեռնում եմ։
— Է, որ հացադուլ արիր — պիտի սաղանա՞ս։
— Ասում եմ՝ բալքամ բալնիցեն ղրկեն՝ ապելացի անեն…
— Ի՞նչ «ապելացի»։
— Գրիժես խեղդում ա։ Մեռնում եմ։
Պետը, որի դեմքի ոչ մի մկանը դեռ չէր շարժվել — անակնկալ կերպով ծիծաղեց։ Ծիծաղը փոխվեց քրքիջի, ձեռքր ձեռքին խփեց, հետո հազաց և հանկարծ նույն լուրջ, սառը դեմքն ընդունելով՝