Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/482

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

իսկ եթե չճշտվի՝ աքսորեն Պարսկաստան։ ԲայցԵրևանում ևս նրանք չկարողացան երաշխավորներ ներկայացնել։ Տրված էր որոշ ժամանակամիջոց, որից հետո նրանք, ըստ ուղարկող իշխանությունների որոշման՝ պիտի տարվեին պարսկական սահմանը և ազատ արձակվեին։ Նրանք չէին ուզում Պարսկաստան անցնել, այդ հին գայլերը, իսկ ժա֊ մանակն անցնում էր, մոտենում էր առաքման օրը: Նրանք հեռագրել էին Բաթում, աջարական իշխանություններին, որպեսզի մի շաբաթ ևս թույլատրեն մնալ, մինչև երաշխավորներ ներկայացնեն: Երկու օր էր մնացել էտապին, իսկ պատասխան չկար։ Եվ ահա նրանք որոշել էին բողոքել։ Հետաքրքիրն այն էր, որ նրանք մեր Ուղղիչ Տունն ընկնելուն պես՝ իսկույն կապ հաստատեցին Բաղդասարի հետ։ Նրանցից մեկը հենց ա՛յն կալանավորն էր, որին ես տեսել էի մեր կամերայում՝ Բաղդասարի հետ «բայբուրդ» խաղալիս։ Նրանք շատ շո՛ւտ էին ճանաչում ու գտնում իրար—քրեական աշխարհի այդ ասպետները։ Այդ օրը ես նստած էի կամերայում, — ժամը մոտավորապես առավոտյան 11-ն էր— երբ հանկարծ ներս ընկավ Բաղդասարը.

— Թուրքերը էն ա՝ փորները ճղել— դատախազին են ուզում... Գնացե՛ք տեսեք, — ասաց նա հանգիստ։ 

— Ո՞ր թուրքերը։ — Էն բաթումցիները։ Հրեն սեկրետում պառկած արյունը ջրի նման թափվում է ցած... Գնացեք տեսեք։ Գնացի մեկուսարանը։ Այնտեղ էր արդեն հիվանդանոցի բժիշկը: Այնտեղ հավաքվել էին և մի քանի կալանավորներ և երկու հսկիչ։