Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/513

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

[Եթե այս կամ այն նկատառումով կարիք լինի որոշ փոփոխություններ մտցնել, կամ հանել վեպից որոշ մասեր՝ խնդրում եմ այդ մասին նախապես հայտնել ինձ, այլապես չտպել։ 922 16/X Մոսկվա։ Ե. Չարենց]։

Ինքնադրում երկրորդ մասը Չ֊ը վերնագրել է՝ «Դեպի «Նայիրի», ապա ներսի չակերտը ջնջել։
Վեպի երրորդ մասը՝ «Երկիրը Նայիրի», Չ֊ը սկսել է գրել 1923 թ. փետրվարի վերջերից Երևանում. ավարտել է 1924 թ. օգոստոսին Երևանում (ՆՔ խմբագրությանն է հանձնել 1924 թ. օդոստոսի 28-ին):
Վեպի երրորդ մասը գրել է անհամեմատ երկար ժամանակամիջոցում։ Արձակագիր Կարեն Միքայելյանին հասցեագրած 1923 թ. մարտի 10 թվագիր նամակում Չ֊ը հայտնում է «Գրում եմ «նայիրիի» (վեպիս) 3 մասը, գործը չի կպչում» (տե՛ս ԳԱԹ, Կ. Միքայելյանի ֆոնդ)։ Մամիկոն Գևորգյանին հասցեագրած 1924 թ. փետրվարի 8 թվագիր նամակում Չ֊ը խոստովանում է, որ 1923 թ. «...ձմեռվա ընթացքում Երևանը մի հսկայական գործ կատարեց իմ հոգեկան զարգացման զիգզագանման ուղիում. այն է՝ արմատախիլ արեց իմ մեջ այն ամենը, որ Նայիրյան էր, ռոմանտիկ, տեղական»։ Ապա ավելացնում է՝ «Ասածներիցս պարզ պիտի լինի, թե ինչու ես չեմ կարող շարունակել «Երկիր նայիրին», նրա ժամանակն անցավ։ Ես օրգանապես արդեն հեռու եմ այդ ամենից...» (տե՛ս «Պատմաբանասիրական հանդես», 1964, N էջ 168)։ 

Կ. Միքայելյանին հասցեագրած 1924 թ. սեպտեմբերի 7 թվագիր նամակում Չ-ը արդեն հայտնում է, «Երևանում ես այս ամառ բավականին աշխատեցի, վերջացրի իմ «Երկիր նայիրի»֊ն, որ ինձ հույժ ուրախացրեց» (տե'ս ԳԱԹ, Կ. Միքայելյանի ֆոնդ)։ Երրորդ մասն աոաջին անգամ տպագրվել է 1925 թ., ՆՔ գիրք V-VI։ ԳԱԹ ՉՖ պահպանվում է վեպի երրորդ մասի ինքնագիրը (սկզբից թերի մինչև 5706 տողը՝ «օրորվեց, թպրտաց անհանգիստ») և ապա մասն ամբողջովին («Վերջաբանով» հանդերձ) մեքենագրված՝ Չ֊ի ուղղումներով։

Առանձին գրքով վեպը տպագրվել է 1926 թ., Պետհրատ, Երևան, «Երկրորդ հրատարակության առթիվ» նոր առաջաբանով, առանձին էջի վրա Վ. Տերյանի «Երկիր նայիրի, երազ հեռավոր» տողով սկսվող բանաստեղծությունից առնված բնաբանով.