Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/516

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ահա այս և այսպիսի հարցերի համար հրապարակ պիտի կանչել ժողովրդի բախտի հետ խաղացող ղեկավարներին և բացատրություն պահանջելով պատասխանատվության ենթարկել» (տե՝ս Մշ № 83)։

Մի այլ հաղորդումից տեղեկանում ենք, որ ժողովում խոսք է եղել նաև այն մասին, որ նույն այդ ղեկավարները այժմէլ Թիֆլիսում «աշխատում են մինիստրական պորտֆելներ ձեռք բերել՝ իրենց փառասիրությունը հագեցնելու համար» (Մշ № )։

Ժողովը ընտրում է Հայրենակցական միության վարչություն։ Մայիսի 17-ին վարչության անդամներից մեկը Ս. Տ. Մ. ստորագրությամբ (որ հավանաբար Կարսում երկարամյա ուսուցիչ Սարիբեկ Տեր-Մելիքսեդեկյանն է) Մշ (№ 91) տպագրում է մի բողոք.

«Ես, որպես վարչության անդամներից մինը, ամենախոնարհաբար խնդրում եմ մեր հետևյալ հայրենակիցներին՝ պպ․ Հ՝ Նոհրատյանին, Կարապետ Գրիգորյանին, Գևորգ Շեխեյանին, Խաչատուր Բզնունուն, Գ․ Զամոյանին, Հովհ. Մկրտումյանին, Քռոյի մահլի թագավոր Արսեն աղին, Հրաչյա Զաքարյանին․․․ դրանք մեր մաքուր գործողներն են և մեր արդյունավոր հռետորները, առանց դրանց մեր սկսած գործը խախուտ է։ Սրանք պետք է իրենց խնամիներով, բարեկամներով հրապարակ գան և պիտի մտնեն մեր Հայրենակցական միության տակ և բոլորս միասին կարող ենք գտնել այն չարագործներին, որ այս սոսկալի աղետի պատճառը դառան... Եկեք հաշիվ պահանջենք ազգային փողերը կլանողներից։ Եկեք ցույց տվեք ժողովրդական դրամների տեղը»։

Կարսի Հայրենակցական միության հաջորդ ժողովը տեղի է ունենում 1918 թ. մայիսի 19-ին: Ժողովի հաղորդումից (Մշ, 1918, № 102) պարզվում է, որ վարչությունը դիմել է Կարսի նախկին գործիչներին, պահանջելով դրամական հաշվետվություն ներկայացնել։ Ներկայացրել են քչերը, այդ թվում քաղաքագլուխ Տեր-Ներսիսյանը։ Հաղորդման մեջ այնուհետև ասվում է, «Ժողովականներից մինը առաջարկեց ժողովին որքան կարելի է շուտ քննություն նշանակել և դատի ենթարկել այն անձնավորոլթյուններին, որոնք ունենալով իրանց ձեռքը թե՛ քաղաքի և թե՛ նահանգի վարչության ղեկը՝ միջոցներ չեն գործադրել, թույլ չեն տվել իր ժամանակին, որ ժողովուրդն անվնաս գաղթի, և այդպիսով դարձել պատճառ ժողովրդի անելանելի դրության, ժողովրդի, որ այսօր ունևորն անգամ իր կայքից զրկված ստիպված է, աջ ու ձախ թափառել, ողորմություն խնդրել իր ֆիզիկական