գոյությունը պահելու համար։ Կարելի է ստուգիվ ասել, որ Կարսի նահանգի և քաղաքի բնակիչների ահագին մեծամասնությունը մերկ է ու քաղցած...
Լսվում է, որ այդ հերոսները պատրաստվում են շուտով փախչելու։ Առաջարկվեց, թե պետք է միջոցներ գործ դնել, որ այդ ղեկավարները Թիֆլիսից չհեռանան։
Այդ առաջարկը սաստիկ աղմուկ բարձրացրեց։ Կարելի է ասել, որ ամբողջ ժողովը գոռում էր՝ դատի ենթարկել այդ ապերախտներին։
Ապա վարչության անգամ պ․ Սարուխանյանը առաջարկեց հետևյալ բանաձևը. — Դիմել Թիֆլիսի Ազգային խոհրդին, որ հեռացնի գործելու ասպարեզից Կարսի նախկին գործիչներին՝ Ձամոյանին, Նոհրատյանին, Սև Կարոյին և այլոց և խնդրել նույն խորհրդին' առաջարկել այդ անձերին չհեռանալ Թիֆլիսից՝ մինչև որ նրանց լիակատար հաշիվները և գործունեությունը պարզվեն։ Այդ առաջարկը կրկնակի աղմուկ բարձրացրեց ժողովում։ Դահլիճը դղրդում և գոռում էր միայն՝ «դատել, քննել, թույլ չտալ հեռանալ Թիֆլիսից այդ ապերախաներին»։
Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին տարբեր-տարբեր Հայրենակցական միություններ ու վարչություններ են գործել և բնորոշ է, որ դրանցից համարյա ոչ մեկը նման հարցերով չի զբաղվել: Նկատենք նաև, որ ի տարբերություն մյուսների, Կարսի Հայրենակցական միությունը շատ կարճ կյանք է ունեցել (ցրվել նույն թվի հունիսին, տե՛ս Մշ 1918, № 122)։
1918 թ. Կարսից գաղթել և Թիֆլիսում էր ապաստանել նաև Չարենցի հոր' Աբգար Սողոմոնյանի ընտանիքը։ Կասկած չի կարող լինել, որ Կարսին վերաբերող անցքերը լայն խոսակցության և քննության նյութ են եղել Սողոմոնյանների ընտանիքում, որոնց ամենօրյա մասնակիցն էր Չարենցը։ Հնարավոր է, որ հոր կամ ավագ եղբայրների հետ միասին ժողովներին ներկա է գտնվել նաև բանաստեղծը։ Թվում է, թե հենց այդ օրերին էլ նա հղացել է գրել վեպը՝ ժողովներում հիշատակվող որոշակի անձնավորությունների արարքների ու վարքագծի և դրանց հանդեպ ժողովրդական վերաբերմունքի շաղախով։
Այս իմաստով ուշադրություն է գրավում հատկապես Կարսի Հայրենակցական միության վերջին ժողովը։ նախորդ ժողովներում հիշատակվող անձնվորություններից այստեղ առանձնանում են