Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/518

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

երեքը' Ձամոյան, Նոհրատյան , Սև Կարո։ Աոաջինը Կարսի անկման օրերին շրջանային կոմիսար էր. թվում է, Չարենցը որոշակիորեն օգտվել է նրա վարքից ու արարքներից հերոսներից երկուսի' շրջանային կոմիսար Սերգե Կասպարիչի և Օսեփ Նարիմանովի, դիմանկարը ստեղծելիս։ Կասկածից վեր է, որ Նոհրատյանը, իսկապես Մազութի Համոյի նախատիպն է։ Երևի թե Չ-ը իր հերոսներից երկուսին (Վառոդյանին և Սերգե Կասպարիչին) է «բաշխել» նաև Սև Կարոյի իրական հատկանիշները։

  Մյուս վավերագիրը նույն 1918 թ. Մշ № 111-ում տպագրված մի բաց նամակ է ուղղված Հ. Նոհրատյանին․
                                      «Բաց նամակ
             դաշնակցական ընկ. Համազ. Նոհրատյանին
  Ինքնասպանությամբ վերջ տվավ իր կյանքին դաշնակցական ընկեր Երվանդ Համամճչան. դուք գերեզմանի վրա թափեցիք ջերմ արտասուք ընկերական և արտասանեցիք դրվատալից դամբանական։. ..
  Արդ դուք գիտեք, ես ալ գիտեմ, որ ինքնասպանը տարեկան 300—400 ռ․ ռոճիկով ողորմելի գործակատար էր Բաղդասարյան եղբարց մոտ. դուք զինքը կհամարեիք բթամիտ տիրացու, բայց երբ մտավ ձեր շարքերուն' մեջ, զենք գնելու համար ճամփեցիք Մոսկվա։ Թե ինչպես կատարեց իր այդ միսիան' ձեզ հայտնի է, ինձ ալ հայտնի է. հայտնի է նաև, որ նա մի քանի տարի Ռուսաստանի մայրաքաղաքները, Հանքային ջրերը, Անգլիա, Բելգիա, Ֆրանսիա և Շվեցարիա դեգերեցավ, ապրեցավ շռայլ, և Կարս վերադարձավ անգլիացի ջենտլմենի պես հագնված, ծանր ոսկի ժամացույցի շղթան կուրծքեն կախ, և հայ մտավորականին երազը իր իրականացուցած... փող ուներ։
  Դարձյալ «Հորիզոնի» մեջ դրվատիք հորիներ եք կռվի մեջ ինկած Նիկոլին, դրվատիք, որպիսիք հույները իրենց ազատության հերոսներևն Օտվալլասին անգամ չեն շռայլած։ Արդ չար լեզուները (ա՜խ, այս չար լեզուները, ձեր յոթն գրողները) կպնդեն, որ գրպանեն ելել է մեծ գումար, և նաև բանկերու մեջ ընթացիկ հաշվով փողեր ունի։ ճի՞շտ են խոսվածները. և եթե ճիշտ են, այդ փողերը ո՞ւստի են, չէ՞ որ Նիկոլը դաշնակցական մարտիկ էր, 7 ռոլբլիանոց կծվցած ու լեղուոտած ալյուրը 70 ռուբլի, 3 — 4 ռուբլիանոց նավթը 30—40

ոուբլիի, 10 կոպեկանոց չիթը 6—7 ռուբլիի չծախեց։