Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/520

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ես ակամայից շեղվեցա և երկարեցի խոսքս, ընկեր Համազասպ, հանդես եկեք և մեր խռովված հոգիներուն անհաճո թվացող ձեր երգերուն նպատակը բացատրեցեք մեզ։

Առաքել Վարդանյան'

':

Մ. Դուրգարյանի վկայությամբ նամակի հեղինակը՝ Առաքել Վարդանյանը, հնում գաղթել էր Էրզրումից, հաստատվել Կարսում, վաճառական էր և երբեք չէր խառնվում քաղաքական խնդիրներին։

Բաց նամակում ակնարկվող «դրվատանքը» Հ. Ն. ստորագրությամբ «Հորիզոնի» 1918 թ. № 111-ում տպագրված «Նիկոլ Հակոբյան» խորագրով մահախոսականն էր, որտեղ հեղինակը, բնութագրելով Նիկոլին, դրվատում էր հատկապես նրա գործունեությունը որպես (1917—1918 թթ.) Կարսի միլպետի։ Նկատենք, որ մահախոսականում բնութագրվող Նիկոլի ծառայությունների շրջանակը երգիծական պլանով նույնությամբ աոկա է նաև Չ-ի վեպում. այդ «ծառայությունների» ոլորտում է հիմնականում ծավալվում վեպի կենտրոնական հերոսներից մյուսը՝ Նայիրյան քաղաքի միլպետ Վառոդյանը։

Հետաքրքրական է, որ հայրենակցական ժողովներում, ինչպես և բաց նամակում արծարծված մեղադրանքներին չեն պատասխանել ո′չ Ջամոյանը, և ո՛չ էլ Նոհրատյանը (երկուսն էլ այլ առիթներով 1918 թ. հանդես են եկել Հզ էջերում)։ «Բաց նամակով» ըստ էության «ավարտվել» է հակոտնյա կողմերի պայքարը, և ավարտվել է, թվում է, զուտ էթիկական նկատառումով: «Բաց նամակը» Մշակում տպագրվել է հունիսի 13-ին. նույն օրվա «Հորիզոնը» «Գևորգ Նոհրատյան» վերնագրով րնդարձակ մի մահախոսական է զետեղել Համազասպ Նոհրատյանի որդու հիշատակին, որն ընկել էր Կարսից— Ալեքսանդրապոլ նահանջի ճանապարհին։ Ըստ որում մահախոսականում գնահատվում էր նաև հայր Նոհրատյանի գործունեությունը, որ օգտագործվում է Մազութի Համո անվան ծանոթագրություններում:

Իհարկե, Չարենցն իր վեպում միշտ չէ, որ Կարսի գործիչների արարքները հասցեագրում է ըստ պատկանելույն։ Սակայն, կարևորն այն է, որ որպես կանոն այդ արարքները միշտ էլ հավաստի են և′ ոգով, և՛ էությամբ, հյուսված պատմական բարդ հանգամանքների բերումով հայ ժողովրդին վիճակված իրական ճակատագրի հետ: Գեղարվեստական նման բարդ հյուսվածքով նայիրյան քաղաքի անկման պատմությունը վեպում վերաճում է հայրենիքի, ժողովրդի մի