Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/521

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ամբողջ հատվածի կորստյան ու տառապանքի ողբերգական տարեգրության։

«Երկիր Նայիրի» վեպը լույս տեսնելուց հետո — Նկատի ունի վեպի աոաջին տպագրությունը «Նորք» հանդեսի էջերում։

Նայիրի— Ասել է թե՝ Գետերի երկիր. այսպես է անվանվել հին Հայաստանը՝ Վանա լճի շուրջը և նրանից հարավ ընկած տարածութունը,— ասուրական արձանագրություններում (մ, թ. ա. XIV— XIII դդ.)։

XX գարում Նայիրին՝ Հայաստան և նայիրցիները՝ հայեր իմաստով լայնորեն գործածվել է գրականության մեջ, հատկապես պոեզիայում։

Պ. Մարուքե Դրաստամատյանը — «Երկիր Նայիրի» վեպի կերպարներն ստեղծելիս (համենայն դեպս մի զգալի մասի), ինչպես ասվեց, Չ֊ը նկատի է ունեցել XX դարի տասական թվականներին Կարս քաղաքում գործող իրական անձնավորոլթյունների։ Ըստ երևույթին, այդպիսի մի բնորդ է ունեցել նաև պարոն Մարուքեի կերպարը. առայժմ, սակայն, հնարավոր չէ հավաստի որևէ բան ասել նրա անձնավորության մասին։

Գևորգյան ճեմարան—Հոգևոր դպրոց էջմիածնում՝ Գևորգ Դ կաթողիկոսի (1813—1882) անունով. գործել է 174—1920 թթ․։

Նայիրյան այդ հնամյա քաղաքը — Չ֊ի հայրենի քաղաքն է՝ Կարսը (Կարուց քաղաք)։ Չարենցի ծնողները փոխադրվել են Մակուից (Պարսկաստան) և հաստատվել Կարսում՝ 1886 թվականին։

Նայիրյան այդ հնամյա քաղաքը... փոքր էր, ոչ բազմամարդ, խարխուլ ու փոշոտ.. «երկիր Նայիրի» վեպի II մասի («Դեպի Նայիրի») սկզբում Չ֊ը հավաստում է, որ ինքը առաջին մասում փորձել է «...պատկերել նայիրյան այդ քաղաքն իր հին ու նոր հրաշալիքներով... այնպես, ինչպես տեսել եմ նայիրյան այդ քաղաքը ես, ինչպես պատկերացել է նա ինձ, այդ քաղաքը ճանաչողիս»։

Եվ իսկապես, վեպի առաջին, ինչպես և հաջորդ երկու մասում, Չ֊ը Կարսի, ինչպես ինքն է ասում «Հին ու նոր հրաշալիքները», տեղանքը, փողոցները, դեպքերն ու իրադարձությունները նկարագրել է