Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/522

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

միանգամայն հավաստի, երբեմն զարմանալի մանրամասնությամբ, ինչպես վկայում են թե′ կարսեցիները, և թե՛ XIX դարի վերջի և XX դարի սկզբի ազգագրական, ճամփորդական կամ այլ բնույթի նոթերը (թղթակցություններ, լուրեր և այլն)։ Այս իմաստով հետաքրքիր են անգլիացի ճանապարհորդ Լինչի «Армениа» գրքում Կարս քաղաքին վերաբերող հատվածները (Լինչը Կարսում է եղել 1893 թ. հոկտեմ- բերին). «Մնում է ևս մի քանի խոսք ասել Կարս քաղաքի մասին, թե ինչպիսին է այն մեր օրերում։ Նախկին քաղաքի ստվերն է միայն դա։ Հին բերդաքաղաքը զառիթափի վրա քիչ է տարբերվում ավե¬ րակների կույտից։ Հարթավայրի արվարձանը, որ մահմեդականները անվանում էին Օրթա-Կափի, արագորեն նեղում է հին քաղաքին։ Այդ արվարձանում են այժմ ապրում բոլոր բարձր չինովնիկներն ու սպաները, այն կարող է հպարտանալ ռուսական նոր եկեղեցիով, որ կառուցված է հարավային ծայրամասում, և բազմաթիվ միհար¬ կանի, բայց ընդարձակ ու առատորեն ապրանքներով սպասարկվող խանութներով։ Եկեղեցին կառուցված է Կարսի գորշ քարից, սակայն շինությունների մեծ մասը սպիտակեցված է կրով, կտուրներն էլ թիթեղապատ են՝ կարմիր կամ կանաչավուն գույնով ներկած։ Այգ նոր թաղամասի տեսքը... մի զարմանալի հակադրություն է ներկա¬ յացնում հին քաղաքի միօրինակ գորշ գունավորմանը։ Հարթավայրի ծոցին իշխող հայկական հնամենի եկեղեցու քարերը ևս վատ եղանակ- ներից համարյա սևացել են, հին տների մեծ մասը անհետացել է և քաղաքի պարիսպներով շրջապատված մասը համարյա ամբողջովին ծածկված է խիճով ու բեկորներով, կամ էլ լքված խարխուլ խրճիթ¬ ներով, որոնք նրան տալիս են գյուղի բնույթ» (տե՛ս Линч, Армениа, т. I, 1910, Тифлис, էջ 516)։


Ե՞րբ է շինված Նայիրյան այդ հին քաղաքը — Մեր թվագրու¬ թյան սկզբում Ստրաբոնը և Պտղոմեոսը հիշատակում են Կարսի շրջանը Խորգինի անունով։ Կարսի հիմնադրումը հաշվում են IV դա¬ րից։ Հայ պատմագրության մեջ քաղաքի մասին հիշատակություններ են պահպանված X դարի կեսերից, սկզբում որպես աթոռանիստ Բագրատունիների նախարարական տոհմի և ապա՝ մեկ դարից ավե- լի, Բագրատունիների թագավորության մայրաքաղաք, որ հետո փո¬ խադրվում է Անի (տե՛ս Ղ• Ալիչան, «Այրարատ», 1890, Վենետիկ, էջ 79—80):