Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/534

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

է 117 ձայն, Ալիխանով — 107, Ղազանչև — 100, Զամոև— 87, Գրիգորյանց—67, Շահ-Ազիզ — 65, Նոհրատյանց — 52 և Զանբազյանց — 49»։

Վեպի հատկապես II և III մասերում Չ-ը, ինչպես հայտնի է, մի անգամ չէ, որ անդրադառնում է Մազութի Համոյի հոգաբարձուական-հասարակական գործունեությանը:

Kрс 1914 թ. 49-ում հայտնվում է մի այլ լուր. «Սույնով հայտնում ենք հանրությանն ի գիտություն, որ Գ. Ի. Տեր-Աբրամովի Ընկերության տված լիազորագիրը պ. Համազասպ Գրիգորնևիչ Նոհրատյանին 1914 թ. դեկտեմբերի 1-ից համարվում է անվավեր»։ Կա¬ րելի է եզրակացնել, որ Հ. Նոհրատյանը Գ. Ի. Տեր-Արրամովի Ընկերության ներկայացուցիչն էր Կարսում, հենց այն Ընկերության, որը Крс 1913—1914 թթ. համարների առաջին էջում խոշոր տառերով տպագրում էր ստորև մեջբերվող հայտարարությունը.

«Անդրկովկասի շրջանում միակ ներկայացուցիչները

Եղբ. Նոբելների ընկերության, Գ. Ի. Տեր-Արրամովի և Կ° հայտնում է ի գիտություն բոլոր պետական ու մասնավոր հիմնարկություններին , ինչպես և Կարս քաղաքի ու Կարսի մարգի բոլոր սպառողներին, որ Կարս քաղաքում, Սապյորնի փողոցի վրա, երկաթուղու դեպոյի դիմացը, բացված է նավթի, յուղի, բենզինի և այլ նավթամթերքների վաճառքի պահեստ։

Մթերքներին, առանց որևէ մրցակցության, նշանակված են ամենացածր գները։

Նշված մթերքների բացթողումը կարող է կատարվել մեծաքանակ կամ փոքր չափերով, ինչպես և պայմանագրերով սահմանված որոշակի ժամկետներում։

Պատվերների համար խնդրվում է դիմել Գ. Ի. Տեր-Աբրամովի և Կ° գրասենյակ, Սապյորնի փողոց (փոստ արկղ 39)։ Հարգանքներով' Գ. Ի. Աբրամովի և Կ° Ընկ. ներկայացուցիչներ»։ «Список фабрик и заводов России» (1910, Մոսկվա) գրքի տվյալներով եղբ. Նոբելների Գ. Ի. Տեր-Աբրամով և Կ* նավթարդյունաբերական ընկերությունը հիմնվել է 1879 թ. Բաքվում։

Ընկերության անվանումը եղել է դա, և 1914 թվականին նրա ներկայացուցիչը Կարսում Հ. Նոհրատյանը։ Դրանից հետո, ըստ