Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/536

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ժամանակավոր հոսպիտալի բժիշկ Պետրով և ներկայացուցիչ Կովկասյան 3-րդ ինժեներա-շինարարական զորամասից»։

Հրամանը ստորագրել է նահանգապետի տեղակալ Շմերլինգր։ Նկատենք, որ «Երկիր Նայիրի» վեպի 3-րդ մասում (նահանգապետի՝ Մազութի Համոյին գրած նամակում) հանդիպում ենք «տեղակալ Շմերլինգ» հիշատակությանը. ասվում է նաև, որ Մազութի Համոն մութ գործարքների մեջ է մտել Շմերլինգի հետ։

Այնուհետև Նոհրատյանի ազգանվանը հանդիպում ենք ծանոթագրությունների սկզբում բերված վավերագրերում, բայց և այլ առիթներով մինչև 1918 թ. կեսերը (դրանք օգտագործվում են ծանոթագրության հաջորդ էջերում)։

1919 թ. գարնանը, երբ թուրքերը հետ են քաշվում Կարսից, Նոհրատյանը նշանակվում է Կարսի քաղաքագլուխ, տևում է դա մինչև 1920 թ. հոկտեմբերի 31-ը քաղաքի երկրորդ անկումը:

Կապույտ մի դրոշակ՝ վրան ոսկենկար երկգլխանի մի արծիվ— Ռուսական կայսրության պետական դրոշն է։ Դագաղագործ Մեռելի Ենոք — Կարսեցիների պատմելով Լորիս-Մելիքյան փողոցի վրա շատ դագաղագործներ են եղել, կիսաարհեստավորական-կիսաառևտրական այդ միջավայրում շատ տարածված էր նաև մարդկանց մականունով կոչելը, փողոցի վրա գտնվող գինետներից մեկի տերը, օրինակ, կոչվում էր Երկան Ալեք։ Դրանցից մեկ ուրիշին Չ-ը անվանում է Բոչկա Նիկոլայ։ Թերևս իրականում բնակիչների միջավայրում դագաղագործ Ենոքը Մեռելի Ենոք էլ հորջորդվում էր:

Քաղաքային այգի — Հիմնվել է Կարսը Ռուսաստանի տիրապետության տակ անցնելուց անմիջապես հետո, Թեզխարաբա կոչված թաղի դիմացը: Մշ 1878 թ. № 111-ում զետեղված թղթակցությունը հաղորդում է. «Շատ վաղուց չէ հիմնվեցավ հասարակաց զբոսարան և այն պարտեզում երեկոները հնչում են նվագարաններ, պարահանդեսներ են լինում»:

Տարիներ հետո Չ֊ի պատանեկության օրերին արդեն միանգամայն այլ էր այգու մթնոլորտը:

«Ընկերության» կենտրոնը քարե՛ է, գրանիտ է՝ կառուցված գիտական սոցիալիզմի անհողդողդ հիմունքների վրա — Ակնարկվում