Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/538

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Քաղաքային դպրոցը — Ա. Փալանջյանի վկայությամբ գտնվելիս է եղել Չուգունե կամուրջի մոտերքը, «Եվրոպա» կոչված հյուրանոցի դիմացի շենքում։

Երկու ծխական դպրոցները — Խոսքը վերաբերում է Կարսի ծխական երկսեռ դպրոցին։ Կրպեի վկայությամբ Կարսում կրթարան է հիմնվել դեռևս 1827 թ․, Ս. Աստվածածին եկեղեցու գավթում գտնվող երկհարկանի մի շենքում։ 1865 թ. հին շենքի տեղը կառուցվել է նորը։ 1876-ին կից բացվել է նաև օրիորդաց դպրոց, հաճախել են մի քանի աղջիկ։ Ռուս֊տաճկական պատերազմի ժամանակ կրթարանը փակվում է։ Ուսումնարանի դռները կրկին բացվում են 1878 թվականին. 1879-ին հիմնվում է օրիորդաց սուրբ Շուշանիկյան դպրոցը և տեղավորվում տղաների ուսումնարանի շինության ներքին հարկում

1893 թ. այս դպրոցն է այցելել Լինչը և գրել հետևյալ տողերը. «Հայ ազգաբնակչությունն ունի միայն մի տարրական դպրոցհ․ ավելի ճիշտ՝ մեկը տղաների համար, մյուսը օրիորդաց։ Դրանք տեղավորված են Ս. Աստվածածին փոքրիկ եկեղեցուն կից շինություններում։ Իմ այցելության ժամանակ ուսուցիչների ոտքերը վախից տառացիորեն դողում էին։ Ռուսական դպրոցի դասընթացը, նրա մրցակցի հարկադրյալ անզորության շնորհիվ, ավելի ընդարձակ է ու մակարդակով բարձր» (տե՛ս ЛИНЧ, АрМбНИЯ, Т. I, 1910, ТифЛИС,. էջ 519)։

Զորանոցները… գտնվում են երկաթուղագծի այն կողմը, գերեզմանատան մոտ — Կարսեցիների վկայությամբ միանգամայն ճիշտ է — քաղաքից դեպի արևմուտք, ձորում։

Լեդայի գեղեցկություն — Լեդան հունական դիցաբանության մեջ անօրինակ գեղեցկությամբ կին է, որ գերում է Զևսին։ Գործ է ածվում անօրինակ, աներևակայելի գեղեցկություն իմաստով։

Ադամի (Եվայի) զգեստներով — Այսինքն՝ մերկ։ «Պրաֆերանս», «թակարա», «մակաո», «ցիւրա» — Թղթախաղի տեսակներ են» <Гցխրան»' «դեվյատկան» է վրացերենով։

Բիթփոցի Արշակը — Մարդուն ծննդավայրով մատնացույց անելու սովորույթը նույնպես շատ ընդունված է եղել Կարոծնմ։ 538