Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/543

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

եղբայրը (Արամ Մարտիրոսյան, բնակվում է Մայկոպում) վկայում է, որ Սերոբ Սողոմոնյանը վեպը կարդալիս բազմիցս ասել է, որ գա իրենց գորգավաճառ հոր՝ Աբգար Սողոմոնյանի խանութն է. նույնը հաստատում էր և Մարտիրոսյանը, որ բազմիցս հյուրընկալվել է Սողոմոնյանների ընտանիքում՝ Կարսում:

Հաջորդ խանութը... այստեղ Հաջի էֆենդի Մանուկոֆը մանուֆակտուրա է ծախում — Հաջիներ, ըստ երևույթին, շատ են եղել Կարսում. «Карс»-ի հայտարարություններում, օրինակ, հանդիպում ենք Հաջի Խաչատուրի, Հաջի Հակոբի: Ինչպես տեսանք, Ա. Ազնավուրյանը հիշատակում էր Հաճի Բաբաբ Մանուկօղլյանին։ Դրանցից մեկին էլ երևի նշանակետ է դարձրել Չ-ը։

Ծանոթ Ղայֆեչի Սեթոյի խանութը... չոր սուրն է ծախում— Ա. Փաչանջյանը պատմում է, որ սուրճն աղում էին խանութին կից (երկանքները բանեցնում էին վարձու աղացողները) և անմիջապես վաճառում խանութում։

Փուշի— Մետաքսե փայլուն գլխաշորեր. Կ. Բոթանջյանի ասելով փուշիների վաճառքով էր զբաղվում նաև Չ֊ի հայրը՝ Աբգար Սողոմոնյանը։

Յազմա-չլվարի — Կերպասեղենի տեսակներ են։

«Բրոցկի» շաքար— ժարգոնացված անունն է ցարական Ռուսաստանում հայտնի շաքարի արտադրության Բրոդեցկի ընկերության, որ շաքարի գործարան ուներ Բրոդեցկում (Կիևի նահանգ)։

«Լապշինի» լուցկի— Լապշինը (Վասիլի Անդրեևիչ) լուցկու հայտնի ֆաբրիկանտ էր ցարական Ռուսաստանում։

«Մանրուքի խանութ»... «գինի, արաղ, կոնյակ...»— Ի տարբերություն Ալեքսանդրյանի, Լորիս-Մելիքյան փողոցի վրա շարքով տեղավորված էին մանր առևտրականների խանութները («չարչիական փողոցի ցածլիկ խանութները»— ինչպես գրում է Չ-ը)։ Կարելի է ենթադրել, որ Չ-ը այս փողոցի բնանկարն ու մթնոլորտը վերարտադրել է առավել հավաստիությամբ, քանի որ այդտեղ էր գանվում նաև հոր՝ Աբգար աղայի խանութը: